Այս պահին Ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր մարմնի արտահերթ նիստ է ընթանում, որը հրավիրել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Վարչության 15 անդամներից նիստին մասնակցում են 10-ը։ Ներկա չեն նաեւ Տարոն Մարգարյանը, Հրայր Թովմասյանը, Վիկտոր Դալլաքյանը, Բագրատ Նավոյանը, Սամվել Ալեքսանյանը։
Փակ դռների հետեւում քննարկում է ընթանում, հեռախոսներն անջատված են, որեւէ կապ հաստատել չի հաջողվում, սակայն մենք տեղեկացանք, որ Ռուբեն Հայապետյանը պատրաստ է հրաժարվել ՀՖՖ նախագահի պաշտոնից, եթե ֆեդերացիայի առաջիկա ամիսներին կայանալիք նիստում այդ պաշտոնում «արժանավոր» թեկնածուներ լինեն, որոնք կնպաստեն ֆուտբոլի զարգացմանը։
Ի դեպ, ՀՖՖ նոր նախագահի հավանական թեկնածուն ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն է։