Մանվել Գրիգորյանի աթոռի համար պայքար է սկսվել

Երկրապահ կամավորական միությունը կկասեցնի Մանվել Գրիգորյանի լիազորությունները։

ԵԿՄ վարչության անդամներն այսօր կհավաքվեն ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանի հետագա ճակատագիրը որոշելու համար։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Թերթի տեղեկություններով` ԵԿՄ-ականները պայմանավորվել են ԵԿՄ արտահերթ համագումար անցկացնել ու կասեցնել Մավել Գրիգորյանի լիազորությունները ԵԿՄ նախագահի պաշտոնում:

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են ԵԿՄ պատից հեռացնում Մանվել Գրիգորյանի լուսանկարը:

«Ընդամենը մի քանի օր առաջ ԵԿՄ-ում Մանվել Գրիգորյանի հասցեին ձոներ էին հնչեցնում ու մեծարում: Բայց ինչպես ասում են, երբ եզն ընկնում է, դանակավորները շատանում են»,- գրում է նա:

Թերթը նաև հայտնում է, որ ԵԿՄ-ում իսկական պայքար է սկսվել։

Երեկ արդեն «Ազատամարտիկների դաշինքը» հենց ԵԿՄ գլխավոր մասնաշենքում հանդիպել է երկրապահներին, այդ թվում` ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանին, որի արդյունքում ստեղծվել է նախաձեռնող խումբ`ԵԿՄ-ն վերակազմավորելու ու արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։ Հենց այդ քննարկման ժամանակ էլ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը ներխուժել է ԵԿՄ շենք, խուզարկություններ իրականացրել:

Աղբյուրը՝ armeniasputnik.am/