ԱԺ-ում տեղեկություններ են շրջանառվում, որ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն դեմ քվեարկողներից մեկն էլ եղել է ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը: Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում նա, խոսելով այս մասին, ասաց.
«Ո՞վ ասաց, որ ես եմ եղել: Ես ասեցի՝ կողմ եմ եղել, հիմա ի՞նչ են խոսում: Ո՞վ է ասում, ես չեմ եղել»:
ՀԺ-ի հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում, որ դեմ քվեարկողներ են եղել, Սամվել Ալեքսանյանն ասաց. «Շատ վատ եմ վերաբերվում»:
Արդյո՞ք պատրաստվում է այցելել Մանվել Գրիգորյանին, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Ես Մանվել Գրիգորյանին խի՞ պետք է այցելեմ: Մանվել Գրիգորյանին 4 տարի շատ եմ այցելել, որ հիմա այցելեմ»:
Հիշեցնենք, Ալեքսանյանը եւս Մանվել Գրիգորյանից տուժածների շարքում է: Ըստ մամուլի հրապարակումների, նա վերջին շրջանում դադարեցրել էր օգնություն տրամադրել ԵԿՄ-ին, քանի որ տեղեկություններ էր ստացել, որ այդ օգնությունը զինվորին չի հասնում, այլ յուրացվում է:
Աղբյուրը՝ armtimes.com