Նա ազատվել է Նիկոլ Փաշինյանի առաջարկով։ Հայտնի է` ով կփոխարինի Հրաչյա Հարությունյանին։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Հրաչյա Հարությունյանին ազատել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` Հրաչյա Հարությունյանին ազատել ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում:
ՀՀ նախագահը մեկ այլ հրամանագրով նույն պաշտոնում նշանակել է Գրիգորի Հայրապետովին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` Գրիգորի Հայրապետովին նշանակել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ»,- ասվում է ՀՀ նախագահի հրամանագրում:
Հարությունյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2010 թվականին Սերժ Սարգսյանի հրամանագրով։
Աղբյուրը՝ armeniasputnik.am