Նա հրաժարականի դիմում է ներկայացրել։
Նա հայտնել է, որ շուրջ երեսուն տարի ծառայել է Հայաստանի Հանրապետությանը, որից յոթը` ՀՀ դատախազությունում՝ որպես բաժնի պետ, երեքը` ՀՀ Ազգային ժողովում՝ որպես իրավաբանական ծառայության ղեկավարի առաջին տեղակալ, և քսան տարի՝ ՀՀ վճռաբեկ դատարանում:
«ՀՀ վճռաբեկ դատարանում աշխատում եմ դատարանի կազմավորման առաջին իսկ օրվանից՝ 1998 թվականի հուլիսի 8-ից. տասը տարի պաշտոնավարել եմ որպես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ, տասը տարի՝ որպես ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ», —նշված է հայտարարության մեջ:
Մկրտումյանը հիշեցրել է, որ իրավագիտության դոկտոր է, արժանացել է ՀՀ վաստակավոր իրավաբանի բարձր կոչմանը:
«Այս տարի ՀՀ վճռաբեկ դատարանի կազմավորման քսանամյա տարեդարձն է, ինչի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ իմ բոլոր գործընկերներին, և գտնում եմ, որ ժամանակի հրամայականն է հնարավորություն ընձեռել փորձառու երիտասարդներին դրսևորելու իրենց գիտելիքները, ուժը, եռանդը՝ նախադեպային իրավունքի և արդարադատության համակարգի հետագա զարգացման դժվարին ու պատասխանատու գործում»,- նշել է նա:
Այս ամենը հիմք ընդունելով՝ Մկրտումյանը խնդրել է ընդունել իր հրաժարականը:
Աղբյուրը՝ armeniasputnik.am