Պատգամավորներից մեկն էլ լքեց ՀՀԿ–ն

Ազգային ժողովի պատգամավորը «Հանրապետական» կուսակցությունից դուրս է գալիս սեփական դիմումով։

 ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը լքում է «Հանրապետական» կուսակցությունը։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Տեղեկացնում եմ ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից և այսուհետ որպես պատգամավոր կենտրոնանալու եմ գլխավորապես Գյումրու խնդիրների և Հայաստանի տնտեսության զարգացման հարցերի շուրջ»,- գրել է նա: