Պատերազմական իրավիճակի քարոզը և երկրի չկռված ղեկավար Փաշինյանը.

Ադրբեջանական մամուլը կրկին անդրադարձել է Արցախի հարից խնդրին ու դրա լուծման տարբերակներին: Ինչպես նկատել ենք վերջին մի քանի օրերի ընթացքում, երբ Հայաստանը արդեն հայտարարել է, որ բանակցության սեղանի մոտ լինելու է նաև Արցախի ներկայացուցիչը, ադրբեջանական կողմը տանում է ավելի շատ պատերազմ սկսելու քարոզչություն, այդ կերպ փորձ է արվում ճնշել Հայաստանի ղեկավարությանը: Այս օրերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդեն համեմատում են նախորդ երկու ղեկավարների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ, որոնց հետ համեմատության ժամանակ ներկայացվում է, որ վերջին 20 տարիների ընթացքում Փաշինյանը միակ ղեկավարն է, ով չի պատերազմել Ադրբեջանի դեմ, այսինքն չի մասնակցել մարտական գործողությունների: Այսինքն ըստ ադրբեջանական աղբյուրների Փաշինյանը փորձելու է ուղղել իր այդ «թերությունը» և հենց այդ նպատակով է Արցախին բերում բանակցությունների սեղան, որպեսզի դրանով ևս մեկ պատերազմ սկսվի, որի ժամանակ վարչապետը հանդես կգա, որպես բանակի գերագույն հրամանատար: Նմանատիպ հայտարարություններով ադրբեջանական կողմը նախ փորձում է ստուգել սեփական երկրի քաղաքացիների պատրաստակամությունը, արդյո՞ք նրանք պատրաստ են հերթական պատերազմին: Փորձ է արվում նաև ստուգել Հայաստանի ղեկավարությանը, արդյո՞ք նրանք մինչև վերջ կպահեն իրենց խոսքը:

Նյութի աղբյուրը` YN.am