Արդյո՞ք Ազգային անվտանգության ծառայության հայտարարած հակակոռուպցիոն պայքարից մտավախություններ ՀՀԿ-ում չկան, քանի որ մեծամասամբ մեծահարուստները այնտեղից են: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն անդրադառնալով լրագրողների այս հարցին՝ ասաց, որ պետք է հարգել այն մարդկանց իրավունքը, ովքեր հարկեր են վճարում եւ այս պետությունը զարգացնում են:
«Եթե մարդիկ գործարար են եւ մեծ կարողությունների տեր, չի նշանակում, որ նրանք գող են կամ ավազակ, նշանակում է, որ նրանք ավելի մեծ մասնակցություն ունեն երկրի զարգացման եւ պետության կառուցման գործում»,- ասաց նա եւ նշեց, որ մտավախություն չունեն ստուգումների հետ կապված:
Աղբյուրը՝ armtimes.com