Ես որեւէ մեղավորություն չեմ զգում. Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանին միայնակ թողնելու մասին

Խորհրդարանական ԵԼՔ դաշինքի պատգամավորները փորձում են ցույց տալ, որ դաշինքի ներսում հարթ է, տարաձայնություններ չկան եւ չեն էլ եղել: Սակայն, մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը դաշինքի Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացուցիչները բավականին կոշտ մեկնաբանություններ են արել: Ինչն էլ խոսում է այն մասին, որ փողոցային պայքար սկսելուց առաջ դաշինքը պառակտված է: Մասնավորապես, ԵԼՔ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը հայտարարել էր. «Հիմա կա ԵԼՔ դաշինք, որը գործում է եւ ԵԼՔ դաշինքից առանձին գործում է Քաղաքացիական պայմանագիրը: Ի դեմս Լուսավոր Հայաստանի եւ Հանրապետութուն կուսակցության, ԵԼՔ դաշինքը դեռեւս գործում է»,- ասել էր Գորգիսյանը, որի խոսքերից ենթադրել է, որ ՔՊ-ն դաշինքում չէ:

ԱԺ ճեպազրույցների ժամին ՀԺ-ի լրագրողը Լուսավոր Հայաստան կուսակցության վարչության նախագահ Էդմոն Մարությանից հետաքրքրվեց, արդյո՞ք ԵԼՔ-ն ու ՔՊ-ն շարունակում են առանձին գործել, ինչպես Գորգիսյանն էր հայտարարում:

«ԵԼՔ դաշինքը կա եւ ԵԼՔ դաշինքի ապագայի մասին այս պահին քննարկումներ չկան: ԵԼՔ-ն ընտրությունների արդյունքում ունի երկու ստորաբաժանում՝ ԱԺ խմբակցությունն ու Երեւանի ավագանու խմբակցությունը»,- ասաց նա:

Երբ դեռ նոր թր խոսակցութուններ գնում Նիկոլ Փաշինյանի փողոցային պայքար սկսելու գործողությունների մասին, Մարուքյանն իր հերթին հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու ժամանակն անցել է՝ այն 2017-ի ապրիլի 2-ին է: ՀԺ-ն Մարուքյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ԵԼՔ-ի խորհրդարանական թեւի պատգամավորները պատրաստ են Սերժ Սարգսյանի նման հայտարարել. «Մենք սխալ էինք, Նիկոլ Փաշինյանը՝ ճիշտ»:

«Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի դեմ պայքարին մենք ասել ենք, որ անձերի դեմ պայքարով բան չի փոխվի եւ համակարգային պայքար է պետք: Տեսանք, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո այդ պայքարը վերածվեց համկարգային պայքարի, որովհետեւ Կարեն Կարապետյանն էր ուզում նրան փոխարինել: Երբ համակարգային պայքար դարձավ մենք եւս եղանք փողոցում՝ այդ օրվանից, բայց մինչեւ այդ մենք եւս ունեցել ենք դերակատարում: Ես չէի ուզի խոսել այդ դերակատարման մասին, որովհետեւ ինչ արել ենք բոլորի աչքի առջեւ են եղել:

Դուք, որ ասում եք Սերժ Սարգսյանի դեմ պայքարի մասին, իմ հարցազրույցը վերաբերվում էր ընտրություններին: 2017 թվականի ապրիլի 2-ին կար հնարավորություն այնպես անել, որ Սերժ Սարգսյանը չնտրվի վարչապետ, այդ շանսը բաց են թողել: Սա է եղել իմ ասածը: Կա՞ր այլ շանս, թե՞ ոչ, մենք տեսանք, որ կար այլ շանս եւ թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ: Ըստ էության պետք է ասեմ, որ մի աննախադեպ բան է տեղի ունեցել:

Իմ մոտ այնպիսի տպավորություն կա, որ մեր մեջ փորձ է արվում փնտրել ինչ-որ տարաձայնություն, վեճ: Երբ ես եւ Փաշինյանը տեսնվում ենք գրկախառնվում ենք: Եթե մենք իրար հետ հարց չունենք, կարծում եմ դուք պետք է հարց չունենաք: Մենք արժանապատիվ կերպով ինչ-որ պայմանավորված ենք եղել դա պահել ենք»,- ասաց նա՝ համարելով, որ պատասպխանում է մեր հարցին:

Հարցին՝ չունե՞ն մեղավորության զգացում, երբ ՔՊ-ին եւ Փաշինյանին միայնակա թողեցին, իսկ Նիկոլ Փաշինյանն անընդհատ նրանց առաջարկում էր միանալ իր շարժմամը: Մարուքյանը նկատեց.

«Ես որեւէ մեղավորություն չեմ զգում, իմ գործընկերները նույն պես չեն զգում: Յուրաքանչյուրը իր գաղափարներով է առաջնորդվել եւ սխալ է ներկայացնել այնպես, որ մենք որեւէ մեկին մենակ ենք թողել: Բաներ ենք պայմանավորված եւ այդ պայմանավորվածությունները պահպանվել են: Եթե բռնություն կիրառվեր մենք պետք է լինեինք նրանց կողքին: Եղել է՝ եղել ենք իրենց կողքին»,- ասաց Մարուքյանը եւ թվարկեց, որ բերման ենթարկվածների հետքերով հասել են ոստիկանության բաժիններ, խնդիրը միջազգային հարթակներում են բարձրաձայնել:

«Փաշինյանն իմացել է, թե մենք որ պահին են իր կողքին լինելու ու այդ պահին եղել են»,- վստահեցնում է Մարուքյանը:

Աղբյուրը՝ armtimes.com