Կոնկրետ ես իմ դիրքորոշումը չեմ փոխել, այն, ինչ ասել եմ, ուժի մեջ է (տեսանյութ)

«Կոնկրետ ես իմ դիրքորոշումը չեմ փոխել, այն, ինչ ասել եմ, ուժի մեջ է, երկրի ապագայի ու վարչապետի թեկնածուի վերաբերյալ ունեցել եմ հայեցակարգային մատեցումներ և ունեմ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ խմբակցությունն էլ արդեն իր դիրքորոշումը հայտնել է, մայիսի 8ին ՀՀ-ն կունենա ընտրված վարչապետ, որովհետև պետք չէ թույլ տալ, որ խորանա ճգնաժամը: «Ես իմ կարծիքին եմ, այդ կարծիքը բացարձակապես քաղաքական է, որևէ անձնական գնահատական չկա, Աստված տա՝ այն մտահոգությունները, որ ես ունեմ, փարատվեն, և Աստված տա՝ յուրաքանչյուր նոր կառավարություն արդարացնի ժողովրդի հույսերը»,-հավելեց Շարմազանովը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուրը՝ henaran.am