ՀՀԿ պատգամավոր Ռուզան Մուրադյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելով՝ նշեց, թե անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցել են բազմաթիվ անչափահասներ:
«Եթե դուք ընտրվեք վարչապետ ու որոշ ժամանակ անց այլ ուժեր այլ խնդիրներով դուրս գան բողոքի ակցիաների ձեր դեմ ու նրանց թվում լինեն նաեւ ձեր երեխաները, ինչպե՞ս դուք դրան կվերաբերեք»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե իրենց շարժման ձեռքբերումներից մեկը համարում է այն, որ մասնակցում էին բազմաթիվ աշակերտներ։ Սա կնպաստի նրանց` որպես քաղաքացի ձևավորմանը ու դա կմնա նրանց հիշողության մեջ առնվազն հարյուր տարի։
«Իմ բոլոր բողոքի ակցիաների ժամանակ իմ երեխաները եղել են որպես ակտիվ մասնակից ու դա ես շատ եմ կարևորում»,-ասաց նա:
Ռուզան Մուրադյանը հայտարարեց, թե երեխաների իրավունքների ոտնահարում է, որին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց.
«Նրանք չեն եկել պարտադրաբար, ինչպես բազմիցս տեսել ենք ձեր նախընտրական քարոզարշավներին, երբ երեխաները «Առաջ Հայաստան» փուչիկներով քշվում էին ձեր հավաքներին»:
Այնուհետ, արտահերթ ելույթով հանդես եկավ խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանն ու հայտարարեց.
«Ես 10 րոպե կլքեմ դահլիճը որպես բողոք»,-ասաց նա եւ շարունակեց, որ ինքը Փաշինյանի հետ կշփվի հենց իր իսկ մթեոդներով:
Ըստ նրա, իր այդ քայլը այն պատճառով էր, որ Փաշինյանն արեց երեխաների իրավունքի հետ կապված: «Հուսով եմ հետո միջազգային կազմակերպությունները, որոնք զբաղվում են երեխաների իրավունքներով, ձեզ կբացատրեն և եթե ընտրվեք վարչպետ այլևս երբեք նման հայտարարություն չեք անի»,-ասաց Բաբլոյանը, պատասխան չակնկալելով:
Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Հույս ունեմ տաս րոպեից այնուամենայնիվ կվերդառնաք»:
Աղբյուրը՝ armtimes.com