Իրականում ՀՀԿ-ն է հեռացրել ՀՅԴ-ին. Ինչու եւ ինչպես է դա տեղի ունեցել. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Պարզվում է, որ ոչ թե ՀՅԴ-ն է ինքնակամ հեռացել կոալիցիայից, այլ ճիշտ հակառակը՝ ՀՀԿ-ականներն են որոշել, որ իրենց այլեւս այդպիսի անհուսալի գործընկեր պետք չէ:

ՀՀԿ-ՀՅԴ ապահարզանը տեղի է՝ ունեցել մոտավորապես այսպես: Երբ 7-հոգանոց ՀՅԴ խմբակցության պատգամավորներից երկուսը՝ Սուրեն Մանուկյանն ու Անդրանիկ Հարությունյանն արդեն հայտարարել էին, որ միանում են Նիկոլ Փաշինյանի համաժողովրդական շարժմանը, ՀՅԴ ղեկավարները որոշում են խոսել ՀՀԿ ներկայացուցիչների հետ:

Նրանք հայտարարում են, որ իրենց կուսակցությունում այս հարցում միասնական դիրքորոշում չկա, եւ խմբակցության անդամներից4-ը պատրաստ են քվեարկել հօգուտ ՀՀԿ թեկնածուի, իսկ երեքը կքվեարկի հոգուտ Փաշինյանի»: