Լուկաշենկոյի խորհուրդը հայ ժողովրդին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է Սերժ Սարգսյանի հրաժարականը երկրի ղեկավարի պաշտոնից, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Հայ ժողովրդին մաղթում եմ, որ շատ չոգևորվի, որովհետև իշխանություն փոխելը հեշտ է, բայց հետո ստիպված է լինելու արդյունք տալ եւ ժողովուրդը չի սպասելու դրան: Աստված տա, որ Հայաստանի տաղանդավոր, խելացի ժողովուրդը հաղթահարի այս վիճակը», – ասել է Լուկաշենկոն: Լուկաշենկոն նշել է նաև, որ պետք է հայերին հարցնել, թե ինչով կարող են օգնել:

Նյութի աղբյուրը` Yelaket.am