Մեծ Բրիտանիան դուրս է եկել ԵՄ-ից.

Բրիտանիայում հանրաքվեի արդյունքներով հաղթել են ԵՄ կազմից երկրի դուրս գալու կողմնակիցները, հայտնում է BBC-ն:Նշում են, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները հաղթահարել են 16.7 մլն ձայնի շեմը:Բրիտանացիների 52 տոկոսը կողմ է քվեարկել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, իսկ դեմ՝ 48 տոկոսը:Ինչպես նշում է The Telegraph-ը, Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը, ով կոչ էր անում շարքային բրիտանացիներին դեմ քվեարկել ԵՄ-ի կազմից դուրս գալուն, արդեն հայտարարել է հրաժարականի մասին:

Բրիտանացիներին ուղղված ուղերձում վարչապետն ասել է, որ «ժողովրդի կամքն արժանի է հարգանքի»: Քեմերոնը նաև մանրամասնել է, որ նոր վարչապետը կնշանակվի հոկտեմբերին: