Արդեն երկու օր է սոցիալական ցանցերը և մի շարք ԶԼՄ-ներ ողողված են «Ահաբեկիչներին ներելն Աստծո գործն է, իմ գործն է նրանց իր մոտ ուղարկելը» արտահայտությամբ, որը վերագրվում է ՌԴ նախագահ Վ.Պուտինին: Առաջինն այս տեղեկությունը նոյեմբերի 17-ին հաղորդել էր ամերիկյան Fox News հետուստաընկերությունը, որը սակայն շատ արագ հերքվեց Huffington Post-ի կողմից: Վերջինիս լրագրողներին հաջողվել էր պարզել, թե ով է իրականանում այս ապատեղեկատվության հեղինակը:
Դա՝ Russia Today հեռուստաընկերության լրագրող Ռեմի Մաալուֆն է, ով այն տպագրել է իր միկրոբլոգում, իսկ ապացույցներ, որ Պուտինն այդպիսի արտահայտություն է արել չի ներկայացրել: Սակայն ԶԼՄ-ներին դա շատ դուր է եկել, որի հետևանքով էլ այս երկու օրվա ընթացքում այն դարձել է սոցցանցերի գլխավոր «հիթ» և ամենամեկնաբանվող ցիտատ…
Իրականում այս արտահայտության հեղինակն է (մի փոքր այլ տարբերակով) հայտնի գանգստեր և մաֆիոզի,20-րդ դարի սկզբի ամենահայտնի «լավ տղա» Ալֆոնս Գաբրիել Կապոնեն, ում բոլորը ճանաչում են որպես Ալ Կապոնե:
Ազգությամբ իտալացի և ԱՄՆ-ում բնկավող սույն «հանցագործը» մեծ սեր ու հագանք է վայելել ժողովրդի մոտ: Նրան անվանում էին «Մեր ժամանակների Ռոբին Հուդ»: Մեծ դեպրեսիայի(տնտեսական ճգնաժամ) տարիներին՝1929-33 թթ. նա Նյու Յորքում, Չիկագոյում և այլ ամերիկյան քաղաքներում բացում է բարեգործական ճաշարաններ և նույնիսկ օգնում է իրեն քննադատողներին: Հենց այդ տարիներին էլ նա անընդհատ կրկնում էր.«Արդյո՞ք կարելի է ներել թշնամուն: Աստված կների…Մեր գործն է նրանց հանդիպումը կազմակերպելը»:
Այսպիսով, կարելի է ասել,որ ՌԴ նախագահին վերագրվող արտահատությունը նրանից մոտ 85 տարի առաջ արել է Ալ Կապոնեն: Իսկ մերօրյա ճարպիկ լրագրողն էլ այն ժամանակակից է դարձրել՝հանցագործ բառը փոխարինելով ահաբեկիչ բառով և այն վերագրելով աշխարհի հզոր դեմքերից մեկին:
www.lurer.com