Դեռևս նախորդ շաբաթվա սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով մոբիլիզացվել էին 150000 պահեստային զինվորականներ:
“Ակնհայտ է, որ Ռուսաստանը ցանկանում է մաքրել երկրի արևմուտքը` վերցնելով Ռաքքան և Պալմիրայի շուրջ գտնվող գազային և նավթային պաշարները”,-այս մասին հայտնել են հավաստի աղբյուրները:
Սիրիայում գտնվող Ռաքքա քաղաքը դարձել է Իսլամական պետության ինքնակոչ մայրաքաղաքը և այն հսկվում է շուրջ 5000 ջիհադի անդամների կողմից:
Սա արագորեն դառնում է մրցավազք Ռաքքայի համար, որպեսզի պաշտպանեն նավթային պաշարները, պետք է ազատել տարածքը ապստամբներից, իսկ Իսլամական պետության մայրաքաղաքը կենսականորեն կարևոր տարածք է:
Մեկ օր առաջ ռուսական ինքնաթիռները ընդամենը 24 ժամվա մեջ, օգտագործելով հատուկ ռումբեր, վերացրել են Իսլամական պետության 9 հենակետեր:
Ռուսական ինքնաթիռները փշրել են ահաբեկիչների թիրախները և պայթեցրել են նրանց հրամանատարական հենակետը` պոտենցիալ սպանելով տասնյակ ահաբեկիչների:
Ռուսական բանակի ներկայացուցիչ Անդրեյ Կարտապալովը, հաստատելով հաջողված հարձակումը, խոստացել է, որ կավելանա ճնշումը,-“Մենք ոչ միայն շարունակելու ենք հարվածներ հասցնել, մենք նաև ավելացնելու ենք նրանց լարվածությունը”:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Sukhoi Su-34 և Su-24M կործանիչները 20 մարտական թռիչքներ են կատարել և հարվածել Իսլամական պետության 9 հենակետերի:
Sukhoi Su-34 ռմբակոծիչից նետված BETAB-500 օդային ռումբը վերացրել է Ռաքքայի մոտակայքում տեղակայված ահաբեկչական խմբերից մեկի հրամանատարական հենակետը` պայթուցիկների և զինամթերքի ստորգետնյա պահեստների հետ միասին:
Ահաբեկչությունների փորձագետներից մեկը հայտնել է Express.co.uk –ին, որ Իսլամական պետությունը խիստ չափազանցրել է իր ռազմական ուժը և կոչ են արել Արևմտյան առաջնորդներին սկսել կոորդինացված պայքար, որը կվերացնի հակառակորդների/ատողների խմբին:
Դոկտոր Աֆզալ Աշրաֆն ասել է, որ Իսլամական պետությունը դարձել է ինքն իր մեծագույն թշնամին` Արևմուտքի դեմ ահաբեկչության քարոզարշավի պատճառով, որն առաջացրել է միջազգային իրարանցում: Նա հավելել է, որ այս առասպելական պետությունը կվերանա մի քանի ժամվա ընթացքում, եթե միջազգային հանրությունը գործի անցնի:
“Երկար չի տևի նրանց բոլորին քշել եթե ոչ ամբողջ Սիրիայից և Իրաքից, ապա դրանց տարածքների մեծամասնությունից: Նրանք կթաքնվեն փոքր քաղաքներում, բայց ես կասեի, չհետևել նրանց, որովհետև նրանք կօգտագործեն անմեղ քաղաքացիներին որպես մարդկային վահաններ”,- ասել է դոկտոր Աշրաֆը:
Ա.Ս.