Վերջին օրերին Իսլամական պետության դեմ ծավալած Ռուսաստանի գործողությունները գալիս են փաստելու, որ ամիսներ առաջ ՌԴ նախագահի` Թուրքիային ուղղված սպառնալիքները հիմնավոր էին, և ժամանակի թելադրանքով դրանք կարող են ի կատար ածվել:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ռուսաստանի նախագահը, խախտելով ընդունված դիվանագիտական արձանագրությունները, իր մոտ է կանչել Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդիմին և զգուշացրել, որ Ռուսաստանը դադարեցնում է դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ, քանի որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սատարում է Իսլամական պետության ահաբեկիչներին Սիրիայում, որտեղ /Միջերկրական ծովում/ Ռուսաստանը պահում է իր վերջին ռազմածովային բազան:
Պուտինը խստորեն քննադատել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և նրա դերը Սիրիայում, Իրաքում և Եմենում տեղի ունեցող իրադարձություններում, քանզի Թուրքիան աջակցում է Սաուդյան Ալ Քաիդայի ահաբեկիչներին: Ինչպես հաղորդում է Moscow Times-ը` զրույցը Թուրիքայի դեսպանի հետ այս կերպ վերածվել է սուր բանավեճի:
Դեսպանն իր վրդովմունքն է հայտնել և հրաժարվել է Ռուսաստանի մեղադրանքներից, ավելին, Սիրիայում ընթացող երկարատև քաղաքացիական պատերազմի մեղքը “բարդել է “ Ռուսաստանի վրա:
“…ուրեմն գնա և փոխանցիր ձեր դիկտատոր նախագահին, որ ինքը գնալու է դժոխք Իսլամական պետության ահաբեկիչների հետ միասին, և ես Սիրիան վերածելու եմ ոչ այլ ինչի, քան “մեծ Ստալինգրադի”, Էրդողանը և նրա Սաուդյան դաշնակիցները պակաս վայրագ չեն, քան Ադոլֆ Հիտլերը”,- դռնփակ 2 ժամյա զրույցի ժամանակ ասել է Վլադիմիր Պուտինը:
“Ինչպիսի փարիսեցի է ձեր նախագահը, որ ցույց է տալիս, թե կողմ է ժողովրդավարությանը, բայց նպաստում է Եգիպտոսում ռազմական հեղաշրջմանը և միաժամանակ թույլ տալիս, որ շարունակվեն բոլոր ահաբեկչական գործողությունները, որոնք ուղղված են Սիրիայի նախագահին տապալելուն, -հավելել է Պուտինը: Նա նշել է, որ Ռուսաստանը չի հրաժարվի Սիրիայի լեգիտիմ կառավարումն ընդունելուց և կշարունակի համագործակցել նրա դաշնակիցների` Իրանի և Չինաստանի հետ` Սիրիայի անվերջանալի քաղաքացիական պատերազմի համար հնարավոր քաղաքական լուծումներ գտնելու նպատակով, պատերազմ, որը 23 միլիոն արաբ ժողովրդի համար ստեղծել է էթնիկ և կրոնական անարխիա:
LosArmNews.com