Պուտինը, Մերկելը, հետո Օբաման…

1960-ականների հայտնի ասացվածքը` “Երբեք մի վստահիր 30 տարեկանից բարձր մարդուն”, այսօր “անհեթեթություն” է հնչում, հակառակ դեպքում այս տարվա Forbes-ի “Ամենաազդեցիկ մարդկանց” ցուցակում ոչ ոք չէր լինի` վստահություն ներշնչելու համար մյուսներին:

Ֆեյսբուքի հիմնադիր 31-ամյա Մարկ Ցուկենբերգը, որ ցուցակում 19-րդն է, ամենաերիտասարդն է, Հյուսիսային Կորեայի բռնապետ Կիմ Ջոնգ Անը /համար 46/ 32 տարեկան է: Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը /համար 6/, Չինաստանի վարչապետ Լի Կենքյանգը /համար 12/, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Սիսին /համար 49/ և ԱՄՆ Գերագույն դատարանի գլխավոր դատավոր Ջոն Ջ, Ռոբերթս Ջր /համար 60/ բոլորն էլ 60 տարեկան են:

Առաջնորդների, նորարարների, բարերարների և սպառնալիք ներկայացնողների աղյուսակն արդեն 3-րդ տարին անընդմեջ գլխավորում է Ռուսաստանի նախագահ  Վլադիմիր Պուտինը:

63-ամյա Պուտինը համարվում է “աշխարհի եզակի մարդկանցից մեկը, ով ունի բավականաչափ հզորություն անելու այն, ինչ ուզում է և ապա հեշտությամբ դուրս գալու ստեղծված իրավիճակից”,- գրել է ամսագիրը Ռուսաստանի առաջնորդի մասին, ով չնայած իր երկրին ներքաշում է պատերազմական կոնֆլիկտների մեջ և հրահրում է տնտեսական ճգնաժամ` այնուամենայնիվ շարունակում է մեծ հեղինակություն վայելել:

Աղյուսակում նրան հաջորդում է Գերմանիայի Կոնցլեր Անգելա Մերկելը, ով “օգտագործում է իր իշխանությունը` մայրցամաքում միասնականության ձևավորմանը նպաստելու համար”, –գրում է Forbes-ը, ով նրան ճանաչել է “Վերջին 10 տարիների երկրագնդի ամենազդեցիկ կինը”:

3-րդ տեղում ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման է, ով, ամսագրի ձևակերպմամաբ, “աշխարհի ամենամեծ տնտեսական, մշակութային, տեխնոլոգիական, ռազմական և դիվանագիտական ուժ”-ն է, բայց որոշ  սադրիչ քաղաքական գործիչներ, ովքեր խափանում են արդյունավետ կառավարումը Վաշինգտոնում, կաշկանդում են նրան:

Ստորև ներկայացվում է Forbes“Աշխարհի ամենազդեցիկ մարդկանց” տասնյակը:

  1. Վլադիմիր Պուտին – Ռուսաստանի նախագահ
  2. Անգելա Մերկեր – Գերմանիայի կոնցլեր
  3. Բարակ Օբամա-ԱՄՆ նախագահ
  4. Պապ Ֆրանցիս- աշխարհի բնակչության մեկ վեցերորդ մասի հոգևոր առաջնորդ` Հռոմի պապ
  5. Քսի Ջինփինգ- Չինաստանի նախագահ
  6. Բիլ Գեյթս-Microsoft_ի հիմնադիր, աշխարհի ամենահարուստ մարդ
  7. Ջանեթ Յելեն- ԱՄՆ Պետական գանձապետարանի առաջին կին ղեկավարը
  8. Դեյվիդ Քեմերոն –Բրիտանիայի վարչապետ
  9. Նարենդրա Մոդի- Հնդկաստանի մեծ ժողովրդաականություն վայելող վարչապետ
  10. Լարրի Փեյջ- Google-ին պատկանող  Alphabet ընկերության 43-ամյա գործադիր տնօրեն, ով, ի դեպ, տասնյակում ամենաերիտասարդն է:

Ա.Ս.