«Այս փաստաթուղթը ունենալու է հասարակական կարգավիճակ և կտրվի այն անձանց, ովքեր ընդունում են հայ էթնիկական եւ սոցիալ–մշակութային միասնականությունը»:
Նախաձեռնության հեղինակն է Նոր Հայաստան շարժման առաջնորդ՝ Ամրամ Պետրոսյանը ՄՈՍԿՎԱ։ «Աշխարհասփյուռ հայի անձնագիրը» կարողէդառնալորպեսմիավորողփաստաթուղթ՝երկրագնդովմեկսփռվածհայությանհամար։
«Մեր հայրենակիցները ապրում են բոլոր մայրցամաքներում, վարում են ակտիվ սոցիալական, քաղաքական և տնտեսական գործունեություն։ Նրանք ցանկանում են շփվել իրենց երկրացիների հետ, ապահովել նոր կապեր և օգնել միմյանց։ ՆԱՐ անձնագիրը չի կարող ունենալ պետական իրավունք, սակայն անձնագիրը կրողը հաստատում է հայության միասնականությունը:
Եթե նման փաստաթղթով հանդես գան հարյուր հազար կամ միլլիոնավոր անհատներ, ապա անձնագրի հեղինակությունը կլինի նույնքան հեղինակավոր, ինչքան պաշտոնական անձնագրինն է: Կարծում եմ, ելնելով աշխարհաքաղաքական իրադրությունից, առաջինը այս փաստաթուղթը պետք է ստանան Սիրիայի հայերը:
«Նոր Հայաստան շարժումը անձնագիր ստացողներին կտրամադրվի իրավաբանական, հումանիտար և այլ օգնություններ» շեշտեց Ամրամ Պետրոսյանը:
Աղբյուր
http://kremlinpress.ru/news/politika/armyane-so-vsego-mira-smogut-poluchit-mezhdunarodnyy-pasport/