Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը էյֆորիայի մեջ է։ Իր գլխավորած կազմակերպությունը երեկ դարձավ 15 տարեկան ու դա դեռ բավական չէ, այդ կազմակերպության հոբելյանը ողջունել է ոչ միայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այլ նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հատկապես ՌԴ նախագահի արարողակարգային ողջույնը Արա Արշավիրովիչն ընդունել է որպես ռուսական ՙդաբրո՚ ՝Հայաստանում կուսակցություն ստեղծելու համար։ Իհարկե, արդեն երկու օր է հայ բանասերներն ու լեզվաբաններն ուսումնասիրում են Պուտինի տեքստն ու փորձում այնտեղ կուսակցություն ստեղծելու ՙդաբրո՚ գտնել եւ այդպես էլ չեն գտնում, սակայն դա չի խանգարում Մալիշկայի պատվավոր գյուղացի Արա Աբրահամյանին ամենուր հայտարարելու, որ ինքը հայաստանյան քաղաքական դաշտ է մտնում բարձր պլանկայի դաբրոյով։ Մնում է, որ Արա Արշավիրովիչը հասցնի մինչեւ ընտրությունների քարոզարշավը տիրապետել Ազգերի համաշխարհային լիգայում գրանցված երկրների լեզուներից գոնե մեկին, նախընտրելի է՝ հայերենին, որպեսզի կարողանա բացատրել հայ ընտրողին, թե ինչո՞ւ է որոշել իր ներկայությամբ տանջել բազմաչարչար ՀՀ քաղաքացուն։
Նյութի աղբյուր Elq.am