Դոլարի առեղծվածը` հայի մասնակցությունը, մասսոնական նշանը և այլք

Դոլարը նման է Պիզայի աշտարակին, այն անվերջ

“ընկնում է”, բայց  երբեք մինչև վերջ չի “ընկնում”: 

Ալեքս Նիկոլին

Դոլարը մոտ 230 տարեկան է, այն գրեթե “հասակակից” է ԱՄՆ-ին: Դեռևս 18-րդ դարում, Ամերիկայում Եվրոպայից առաջին վերաբնակները իրենց մանր գումարը սկսեցին անվանել դոլար:

Ամերիկյան դոլարի ծննդյան պաշտոնական օրը 1786թ. հուլիսի 6-ն է: Այդ օրը Մայրցամաքային Կոնգրեսը հայտարարել է դոլարը որպես ԱՄՆ-ի տարադրամի պաշտոնական միավորը:

Իրականում դոլարը ավելի “տարիքով է”, հենց անվանումը ունի գերմանական ծագում: Առաջին դոլարը հայտնվել է Գերմանիայում 1519 թ.` արծաթյա մետաղադրամի տեսքով, որը կոչվում էր տալլեր, այն բաց էր թողնվել որպես ոսկյա մետաղադրամին համարժեք դրամ: Եթե մեծ գործարքները հարմար էր անել ոսկյա մետաղադրամներով, ապա միջին և փոքր գործարքների համար սկսվեց տարածվել տալլերը: Արծաթյա այս մետաղադրամը սկսեց շրջագայել ողջ Եվրոպայով, ավելի կոնկրետ` նրա անվանումը: Տարբեր լեզուներում այն ունեցավ տարբեր հնչյունափոխություն:

Գերմանիան հրաժարվեց իր այս ստեղծագործությունից 1873թ` “տալլերը”  փոխարինելով “մարկ”-ով:

Այն ժամանակում, երբ ԱՄՆ-ում հավաքվեցին տարաբնակներ ամբողջ աշխարհից, անհրաժեշտություն առաջացավ մի հզոր գաղափար և սիմվոլ ունենալու, որը կհամախմբի աշխարհի բոլոր կողմերից եկած բնակիչներին. այդ դերը ստանձնեց Դոլարը:

Դոլարի հայտնի նշանը ստեղծել են ամերիկացի վերաբնակները` $:  Նշանի մեկնաբանության մի քանի տարբերակ կա, ամենահավանական տարբերակներից մեկն այն է, որ այդ նշանում զետեղվել է US` Միացյալ Նահանգների անգլատառ հապավումը` ստեղծելով ոչ միայն տարադրամի, այլև ամբողջ ամերիկյան ազգի նշան` ազատ առևտրի մեծ երկրի նշան:

Մեկ այլ մեկնաբանության համաձայն` դա ոչ թե ազատության, այլ ստրկության նշանն է:

Դոլարի գլխավոր գաղտնիքը մնում է բուրգի վրա պատկերված եռանկյունու մեջ միստիկ աչքը: Այն նկարված է 1 դոլարի վրա: Դա գաղտնի մասսոնական նշանն է: Մասսոնականությունն այդ ժամանակ մեծ ազդեցություն է ունեցել ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ամերիկայում, և բնականաբար իրենց մասնակցությունն են ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմավորման գործում: Բուրգը նշանակում է իշխանական  բարձունքները, եռանկյունու մեջտեղում պատկերված աչքն, այսպես կոչված, ամենատես աչքն է. այսինքն բուրգի գլխին Տիեզերքի Մեծ Ճարտարապետի աչքն է: Մասսոնների կարծիքով ամբողջ աշխարհը մի մեքենա է` ստեղծված մեծ ճարտարապետի կողմից: 

Առաջին թղթային դոլարը տպվել է 1861թ-ին, ընդ որում տարբեր ընկերություններ էին զբաղվում տպագրությամբ` ամեն մեկն այն տպելով իր պատկերացումով, իսկ Ֆինանսների նախարարության նկուղում աշխատող 6 մարդիկ կնիք էին դնում տպված թղթադրամի վրա`այդպիսով հաստատելով նրա իսկությունը:

Միայն 1877 թ. է ամերիկյան պետությունը ստանձն առել այդ ամենի համախմբումը և միատեսակ թղթադրամի տպագրումը:

Դոլարի թուղթը ստանում են կտավատից /25 տոկոս/ և բամբակից /75 տոկոս/: Լուրեր են պտտվում, որ այդ թուղթն ստանալուհամար օգտագործվում են նաև կանեփի մանրաթելեր, սակայն պաշտոնական տեղեկատվություն այդ մասին չկա:

Ի դեպ, հայերիս համար, երևի թե ամենահետաքրքրականն այն փաստն է, որ դոլարի կանաչ գույնը ստացել է հայազգի երիտասարդ քիմիկոս Քրիստոֆեր Տեր Սերոբյանը` 1854թ.: Նրա ստեղծած գույնը հնարավոր չէ կեղծել: Այդ աշխատաքի դիմաց նա ստացել է $6000:

“Մենք հավատում ենք Աստծուն” հայտնի արտահայտությունը դոլարի մետաղադրամի վրա հայտնվել է դեռևս 1864 թ.: 20-րդ դարի կեսերին ԱՄՆ Կոնգրեսն այս արտահայտությունը ճանաչեց որպես ազգային կարգախոս: Ընդունվեց օրենք, որի համաձայն բոլոր ամերիկյան  փողերի վրա պետք է զետեղվի այդ արտահայտությունները: Բազմաթիվ բողոքները` այս երևույթը որպես իրավունքի ոտնահարում դիտող, ավարտվեցին նրանով, որ Գերագույն դատարանը հայտարարեց, որ  “In God We Trust” արտահայտությունը կմնա ընդմիշտ բոլոր թղթադրամների և մետաղադրամների վրա:

 Դոլարը միայն ամերիկյան չէ, այս անունով են կոչում իրենց ազգային տարադրամը շատ պետություններ` Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Յամայկա, ՍԻնգապուր, Բահամյան և Բերգուդյան կղզիները, ՍՅանգանա և այլք, ներառյալ ԱՄՆ-ն` 27 պետություն:

Ա.Ս.