Արեւմտեան Հայաստան Պետութեան Վտարանդի Կառավարութեան

Արեւմտեան Հայաստան Պետութեան Վտարանդի Կառավարութեան

Շատ գովելի է երբ լրատվամիջոցները իրոք անշահախնդրորեն ցանկանում են լուսաբանել մեր Արևմտյան Հայաստանի պետական համակարգի աշխատանքները: Այսպիսի հրապարակումները կարևոր են, ինչ հրաշալի հարցազրույց կարող էր լիներ՝ «Եթե իրար ողջունենք և հրաժեշտ տանք ասելով` “եկող տարի Վանում”, ապա կհասնենք փոփոխության…» նյութի սկզբունքային դրույթները հրապարակումից առաջ մանրակրկիտ ճշգրտվերին, ապա հարցազրույցի մեջ չէին լինի բազում անճշտությունները, իրավական և քաղաքական կոպիտ սխալները: Հարցազրույցի մեջ չէին միախառնվի պետականը, պաշտոնականը, իրավականը, վարչականը, անհատականը և մասնավորը: Բայց հաշվի առնելով ՝ «չի սխալվում նա ով ոչինչ չի անում» թևավոր միտքը, նաև խրախուսելու նպատակով, վերլուծությամբ անդրադառնանք հարցազրույցի որոշ հատվածների, որոնց պատշաճ ներկայացնելը քաղաքական ու իրավական տեսանկյունից խիստ կարևոր են, ինչպես Արևմտյան Հայաստանի Պետության համակարգի պաշտոնատար անձանց, LosArmNews.com կայքի այնպես ել հանրության համար:

Unbenannt

                                       Մեջբերումներ հարցազրույցից

Մեջբերում 2011թ. փետրվարի 4-ին Փարիզում հռչակվեց Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը», պետք է լիներ՝ «2011թ. փետրվարի 4-ին Փարիզում հռչակվեց Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության կազմության սկիզբը »: Հստակ երևում է երկու ձևակերպումների իրավական տարբերությունները, նորից կրկնենք «2011թ-ի փետրվարի 4-ին Փարիզում հռչակվեց Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության կազմության սկիզբը» այլ ոչ թե «հռչակվեց Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը»: Մեջբերում «այդ աշխատանքներում ներգրավված էին Արամ Մկրտչյանը` Գերմանիայից, Տիգրան Փաշաբեզյանը` Երևանից և այլոք», սխալ մեկնաբանություն է: Այս շարադրանքից ընթերցողը ստանում է տպավորություն որ,Վտարանդի Կառավարության աշխատանքները, վաղորոք պլանավորված, ծրագրի շրջանակներում առաջ էին գնում և ինչ որ մի պահից,ինչ որ կողմի կամ երրորդ կողմի ցանկությամբ «այդ Փաշաբեզյանը` Երևանից և այլոք»:
LosArmNews.com կայքի ընթերցողին տեղեկացնենք՝, Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն հռչակելու գաղափարը ծնվել է 2000 թ-ին, իմ ջանքերով 2010 թ-ին Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն հռչակելու ծրագիրը ամբողջացավ, ապա և 2011թ-ի փետրվարի 4-ին Փարիզում հռչակվեց Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության կազմության սկիզբը,Արևմտյան Հայաստանի հայերի Ազգային Խորհրդի կողմից : Այս աշխատանքներին մասնակցել են Արմենակ Աբրահամյանը, Ֆիլիպ Սասունը, Տիգրան Փաշաբեզյանը, Արամ Հարությունյանը, Կարինե Հայրապետյանը, Սեյրան Զաքարյանը, ես և ուրիշներ:Մեջբերում «Կառույցը ձևավորվել է սփյուռքում, բայց աշխատում է ՀՀ հետ»,շեշտեենք,ոչ թե կառույցը այլ Արևմտյան Հայաստան Պետության համակարգը ձևավորվել է ոչ թե սփյուռքում,այլ Հայաստանում,Գերմանիայում, Ռուսատանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում,Սիրիայում ՝կոնկրետ երկրների տարածքներում:

Մեջբերում բայց աշխատում է ՀՀ հետ» պարզաբանենք ՀՀ ասելով առաջին հերթին նկատի ունենք Հայաստանի Հանրապետությանը, պաշտոնապես հայտարարում եմ Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը չի աշխատում Հայաստանի Հանրապետության հետ,մենք համագործակցում ենք որոշ պետական, հասարակական,քաղաքական և կուսակցական կառույցների հետ և որևէ պարագայում այդ համագործակցությունը չի կարող ներկայացվել որպես աշխատանք՝ Հայաստանի Հանրապետության այսինքն երկրի բարձրագույն իշխանության հետ:

Մեջբերում «Հակասություն չկա հայաստանյան կառույցների հետ» ինչ նկատի ունի հեղինակը ինքը կիմանա: Ելնելով վերոշարադրվածից հայտարարում եմ,Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը ունի չափից շատ հակասություններ «հայաստանյան կառույցների հետ»:

Մեջբերում «Քանի որ ռուսական ճնշմամբ հայկական կառույցները, իշխանությունը չեն կարող ներկայացնել պահանջները այն չափով….,» անհասկանալի և ոչ իրավաչափ մեկնաբանություն է :Չի կարելի ստեղծել տպավորություն իբրև թե ամբողջ աշխարհը կողմ է իսկ ահա Ռուսաստանը ոչ:Մեջբերում «Նախաձեռնող խումբը պետք է կազմակերպեր համասփյուռքյան ընտրություն, ձևավորվեր Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողով, Ազգային Ժողովը ձևավորեր Կառավարություն և սահմանադրության համաձայն պետք է ձևավորվեր Դատական Ատյան»: բացարձակ սխալ մեկնաբանություն է:Ազգային Խորհրդի և վտարանդի կառավարության կողմից երբեկ չի դրվել խնդիր «կազմակերպելու համասփյուռքյան ընտրություններ»:Իրական գործնթացը այսպիսին էր, Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը և Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Իրավաբանական Հանձնախումբը այլ ոչ թե նախաձեռնող խումբը, միասնաբար
կազմեցին Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի ձևավորման հանձնախումբը:

Մեջբերում «Արմենակ Աբրահամյանի խումբը հռչակեց 64 պատգամավորից բաղկացած Ազգային Ժողով,սակայն այդ պատգամավորական խումբը չկարողացավ երբևէ հավաքվել և ապահովել քվորում»:Ոչ իրավաչափ մեկնաբանություն է:Արմենակ Աբրահամյանը որևէ խումբ չի ունեցել, նա Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահն էր և որևէ խմբի անունից ընտրությունների հետ առնչվող որևէ հայտարարությամբ կամ հռչակգրով հանդես չի եկել: Գործող օրենքի շրջանակներում անցկացվել է Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների ընտրությունները, արդյունքում ընտրվել են 64 պատգամավորներ:Ցավոք Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովին չհաջողվեց ապահովել քվորում և ըստ էության Առաջին Խորհրդարանը ճանաչվեց լուծարված և որի առնչությամբ Իրավարար Ատյանը կայացրել է որոշում և հրապարակել այն:Կարծում եմ Սահմանադիր Գրագույն Իրավարար Ատյանի նախագաը կամ ղեկավարը պետք է զերծ
մնար գնահատականներ տալուց և իր կողմից հանրային քննարկման նյութ դարձներ քաղաքական կառույցների և կուսակցությունների ու անձերի հետ փոխհարաբերությունների խնդիրները:Թերևս բավարարվենք այսքանով:Ավելացնենք միայն հետևյալը՝ իրոք Ս.Ղազարյանը կարող էր լավ չպատկերացնել մեր կատարված աշխատանքները մինչև 2013թ հոկտեմբերը քանի որ, Ս.Ղազարյանը Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության աշխատանքներին միացել է 2013թ-ի հոկտեմբերին:Ամփոփելով հավելենք՝ԱՀՊ Վտարանդի Կառավարության անունից հաջողություն ենք մաղթում LosArmNews.com կայքի աշխատակազմին և հույս ենք հայտնում որ, Արևմտյան Հայաստան Պետական համակարգի պաշտոնատար անձիք իրենց ապագա հարցազրույցներում կլինեն առավել պատասխանատու:

Վարչապետ՝ Արամ Մկրտչյան
Մայնց, Գերմանիա
22.09.2015թ.

12004848_1488008621525703_2524031561798178723_n