Նա լավ մարդ է, ավելին, նրա միակ տղան այժմ ծառայում է Լեռնային Ղարաբաղում`

                     ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

19 սեպտեմբեր 2015թ

Տիկին Լյուդմիլա Գրիգորյան

Մեծ ուշադրությամբ ծանոթացա Ձեր այս <<Հարցազրույց Արևմտյան Հայաստանի Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյանի ղեկավար Հրայր/Սուրիկ Ղազարյանի հետ>> հրապարակման հետ, զգացումները շատ հակասական են և ինչ որ մի տեղ նաև ճնշող : Նման հրապարակումներին իրոք անհարաժեշտ է արձագանքել:Նախ ասեմ, ինձ զարմացրել են հարցազրույցի ոճը և հատկապես պատասխանները ,մասնավորապես ինձ շատ մտահոգեց այս մեկնաբանությունը՝ «Այս խումբն ավելի մոբիլ էր և ավելի տրամաբանական, այսպիսով ձևավորվեց Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողով, և Աժ նախագահը, ով ըստ սահմանադրության պետության Գլուխն է արարողակարգային խնդիրներով, ընտրվեց Բագրատունյաց տոհմից մի երիտասարդ, ով ապրում է Գերմանիայում և չնայած իր անփորձությանը` նա լավ մարդ է, ավելին, նրա միակ տղան այժմ ծառայում է Լեռնային Ղարաբաղում` թաքնված չէ Գերմանիայի տաքուկ անկյուններում»:

Սա մի անթույլատրելի հայտարարություն է երկար ճանապարհ անցած իրավաբանի և հատկապես Արևմտյան Հայաստան Պետության Սահմանադիր Գերագույն Ատյանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի համար:

Ինչպես կարելի է Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովը ներկայացնել «խումբ» և ապա այն տեղադրել ինչ որ մի տրամաբանության մեջ և հետո ամփոփել «այսպիսով ձևավորվեց Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողով»: Սա զավեշտ է : ։<<Խումբ>> ասված կատեգորիայի տակ կարելի է հասկանալ միևնույն տեղում հանգամանքների բերումով հայտնված մարդկանց խումբը , առանց ընդհանուր նպատակի և գործելակերպի անձանց պատահական միթյունը և այլն։Այսինքն խումբը ոչ մի կերպ և երբևէ ընդհանուր ոչինչ չունի Ազգային Ժողովի կամ Խորհրդարանի հետ ,որը միշտ ունի հստակ նպատակներ , ծրագրեր և դրանք իրականացնելու գործիքներ։

Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների ընտրությունները տեղի են ունեցել ԿԸՀ վերահսկողությամբ և ապահովվել են բոլոր անհրաժեշտ պայմանները պարզ և թափանցիկ ընտրությունների համար: Այսպես է ձևավորվել Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովը:

ԱՀՊ ԱԺ նախագահի ընտրությունները կատարվել են համաձայն ԱՀՊ Սահմանադրության ,կառավարությունը իր կողմից առաջադրել է իմ թեկնածությունը որից հետո համաձայն ԱՀՊ Սահմանադրության և ԿԸՀ հայտարարության ,ԱՀՊ ԱԺ նախագահ և պետության գլուխ է հաստատվել ԱՀՊ Մշակույթի նախկին նախարար Տ. Բագրատունին ,այսինքն ես:

Իրոք տհաճ անականկալ էր բոլորիս նաև ինձ համար ։ Գործնկերոջս ՝ ՍԳԻԱ նախագահի կողմից նման մեկնաբանություններին պարտավոր եմ արձագանքել և հատուկ անդրադառնալ այս տողերին « ընտրվեց Բագրատունյաց տոհմից մի երիտասարդ, ով ապրում է Գերմանիայում և չնայած իր անփորձությանը` նա լավ մարդ է, ավելին, նրա միակ տղան այժմ ծառայում է Լեռնային Ղարաբաղում` թաքնված չէ Գերմանիայի տաքուկ անկյուններում»:

Հավանաբար պարոն Ղազարյանը կարծես իրոք լուրջ առողջական խնդիրներ ունի թե չէ ինչպես մեկնաբանել « նրա միակ տղան այժմ ծառայում է Լեռնային Ղարաբաղում»: Կարծես ափսուրդի թատրոն լինի «Երիտասարդի որդին ծառայում է Լեռնային Ղարաբաղում» ։Իմ երիտասարդ որդին ծառայում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում իսկ այս պահին իր ծառայությունը իրականացնում է Լեռնային Ղարաբաղում՝ Արցախի Հանրապետությունում ։Հարկ եմ համարում նշել ,որ յուրաքանչյուր հայ ընտանիքի զինապարտ տարիքի արու զավակ սրբազան պարտք ունի հայրենիքին և պետք է ծառայի Հայոց Բանակում ,պաշտպանի մեր պետության սահմանները։Իմ միակ որդին այս դեպքում և երբեք բացառություն չէր կարող լինել ։Կարծում եմ , որ այս թեման քննարկումից դուրս է , հատկապես պաշտոնական լրատվության և պետական պաշտոնյայի ամբիոնից ներկայացող անձի համար։

ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ,ՊԵՏՈՒԹԵԱՆ ԳԼՈՒԽ՝

Տ.ԲԱԳՐԱՏՈՒՆԻ           12004848_1488008621525703_2524031561798178723_n

Գերմանիա ,ք․ Քյոլն