Ջո Բայդենսի ընտանիքը կորոշի` կդնի նա իր թեկնածությունը 2016թ. նախագահական ընտրություններում

Փոխնախագահ Ջո Բայդենսն այսօր հայտարարել է, որ ինքը չի երկմտի 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելուց,  եթե միայն ընտանիքը դեմ չլինի:

Ատլանտայում սինագոգի այցելության ժամանակ նա հայտարարել է,- “Ես անկեղծ կլինեմ ձեզ հետ, իմ որոշման ամենակարևոր կետն այն է` արդյոք ես ու իմ ընտանիքը կունենանք այդքան էներգիա այդ ամենով անցնելու համար”:

Բայդենը հայտարարել է, որ մինչ շատ հարցեր մտահոգություն են առաջացնում, մասնավորապես, թե կկարողանա կազմակերպել ուժեղ քարոզարշավ և գումար հավաքել, նրան միակ հուզող հարցն այսօր հետևյալն է.- “Կարո՞ղ է արդյոք իմ ընտանիքը իրականացնել այդ դժվարին պարտավորությունները, որոնք , ի դեպ, հպարտությամբ կաներ սովորական հանգամանքներում”:

Նմանօրինակ մոտեցումը քաղաքական դաշտում հազվադեպ հանդիպող երևույթներից է: Որպես կանոն` անհատները որոշում են, իսկ ընտանիքը ստիպված է լինում համակերպվել այդ որոշման հետ:

Այսպիսով, ինչպես դիտարկել այս փաստը` Բայդենն այդքան ընտանեկենտրո՞ն է և նրա ընտրվելու դեպքում ընտանիքո՞վ կկառավարեն երկիրը, թե՞ պարզապես երկիրը կստանձնի ավելի ընտանեկենտրոն քաղաքականություն, թե՞ սա քաղաքական կամքի դրսևորման թուլության նշան է:

Մնում է սպասել իրադարձությունների հետագա զարգացմանը:

Ա.Ս.