4 տարեկան Արիանան Գլենդելում իր ձեռքով մոմեր է պատրաստում ու բաժանում եկեղեցու բակում հավաքվածներին՝ հայ զինվորների համար աղոթելու

Այս օրերին հայերի մղած գոյության պայքարին իրենց կամավոր աշխատանքով միանում են բոլորը՝ մեծից փոքր։ Կամավորներից մեկն էլ 4 տարեկան Արիանան է, որն իր ձեռքով մոմեր է պատրաստում ու բաժանում եկեղեցու բակում հավաքվածներին՝ իրենց աղոթքն ուղղելու հայ ժողովրդի սպասված հաղթանակի համար։ Մոմերը չէին վաճառվում, կամավոր նվիրաբերում էին, իսկ ամբողջ հասույթը պետք է փոխանցվի հիմնադրամին: Արիանան իր առաջին կամավոր աշխատանքով ցույց է տալիս աշխարհին, որ այս սերդին հաղթել չի լինի։ Վստահ ենք, որ այս փոքրիկի կատարած աղոթքը տեղ է հասնելու։