ԱՄՆ-ում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիայի ժամանակ վթարից մահացել է 16–ամյա տղա

 Լոս Անջելեսում մահացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիայի շարասյան 16-ամյա մասնակիցը։ Վթարի հետևանքով նրա չորս հասակակիցները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Երիտասարդը կորցրել է կառավարումն ու բախվել բետոնե պատնեշին։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել։

Վթարը տեղի է ունեցել Ջեֆերսոնի այգու մոտ, արագընթաց մայրուղում։

Ճանապարհային ոստիկանությունը հետաքննում է վթարի հանգամանքներն ու պատճառը։