Գլենդելի ոստիկանությունը չի պահպանում անվտանգության կանոնները՝ վտանգելով բնակիչների առողջությունը…

Այս օրերին ողջ աշխարհը հետևում է կորոնովիրուսից պաշտպանվելու հիգենայի կանոններին և օգտվում որոշակի սահմանափակումներից։ Մարդիկ կրում են դիմակներ և ձեռնոցներ, պահում հեռավորություն, խուսափում կուտակումներից և մի շարք այլ բաներից։

Գլենդելի բնակիչները տարակուսանքի մեջ են ոստիկանների պահվածքից, քանի որ վերջիններս առանց դիմակի, ինչպես նաև չպահպանելով նախատեսված հեռավորությունը մոտենում են մեքենաներին և տուգանում մարդկանց։ Ի՞նչ է սա նշանակում։ Արդյո՞ք ոստիկանները ունեն կորոնովիրուսից խուսափելու այլ տարբերակ և լռում են, թե՞ չպահելով կանոնները փորձում են հասարակությունից պահանջել պահպանել այն։ Այս պահին Գլենդելի ոստիկանները իրենք են վտանգ ներկայացնում հասարակության համար։

Բնակիչների բարկությունը տեղի է տվել և դիմում են Գլենդելի քաղաքապետին և պատկան մարմիններին՝ նշելով, որ ոստիկանական ծառայությունը միայն տուգանելու համար չէ, նրանք պարտավոր են , ինչպես և բոլորը պահպանել անվտանգության կանոնները։

Այս օրերին մեզ նաև դիմել են քաղաքացիներ, ովքեր այս օրերին կայանատեղիների համար տուգանվել են։ ԱՄՆ-ի պատկան մարմինները  հավատացնում էին, որ հաշվի առնելով երկրում տիրող խառնաշփոթը, այս օրերին չեն տուգանվի մեքենաները, որոնք սխալ կկայանեն։ Մարդկանց հորդորում են տանից շատ հեռու չգնալ, սակայն խանութների մոտ կայանելու տեղ չգտնելով հաճախ մեքենան կայանում են վճարովի կանգառներում։ Շատերը ահազանգում են ասելով, որ իրենց ակտավորել են և հարց է առաջանում, արդյո՞ք պատկան մարմինները մարդկանց փորձում են մոլորության մեջ գցել։

Հորդորում ենք  Գլենդելի քաղաքապետին և խորհրդի անդամներին հետամուտ լինել նշված խնդիրներին, իսկ հանրությանը հորդորում ենք նման դեպքերում բողոք ներկայացնել համապատասխան բաժնին։

glendaleca.gov

LosArmNews.com