«Հավատս չի գալիս, որ նման բան եմ ասում, բայց խնդրում եմ սպիտակեցնող լվացքի հեղուկ չխմել». Բայդենը ԱՄՆ բնակիչներին կոչ է արել

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենն ամերիկացիներին կոչ է արել սպիտակեցնող լվացքի հեղուկ չխմել։ Այս մասին նա գրել է Twitter-ում։

«Հավատս չի գալիս, որ նման բան եմ ասում, բայց խնդրում եմ սպիտակեցնող լվացքի հեղուկ չխմել»,-զգուշացրել է քաղաքական գործիչը:

Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ սպիտակեցնող լվացքի հեղուկը 5 րոպեում կարող է սպանել կորոնավիրուսը: Նա հավելել էր, որ COVID-19 վիրուսը կարող է վերանալ արևի ճառագայթների տակ՝ բարձր ջերմաստիճանի պայմաններում։