Մենք ամեն ինչ արել ենք՝ օգնելու ԱՄՆ վերադառնալու ցանկություն ունեցող ամերիկացիներին. Հայաստանում ԱՄՆ դեսպանություն (տեսանյութ)

Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանն ու հյուպատոսական գրասենյակի ներկայացուցիչները «Զվարթնոց» օդանավակայանից ճանապարհել Հայաստանից մեկնող ամերիկացիներին: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեպսանության ֆեյսբուքյան էջից, որում մասնավորապես ասվում է. 

«Նոր կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքով տնից հեռու գտնվող բազմաթիվ մարդիկ անկարող են վերադառնալ հայրենի երկիր, քանի որ դադարեցված են օդային ուղևորափոխադրումները։

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում մենք ամեն ինչ արել ենք՝ օգնելու Միացյալ Նահանգներ վերադառնալու ցանկություն ունեցող ամերիկացիներին, ինչպես նաև աշխատել ենք Հայաստանի կառավարության մեր գործընկերների հետ՝ օգնելու Միացյալ Նահանգներում գտնվող հայերին վերադառնալ տուն։

Այս տեսանյությում ներկայացնում ենք մեր փոխդեսպանին ու հյուպատոսական գրասենյակի ներկայացուցիչներին, որոնք գնացել էին «Զվարթնոց» օդանավակայան՝ ճանապարհելու Հայաստանից մեկնող ամերիկացիներին։

Դիտե՛ք այն և իմացե՛ք ավելին այս ճգնաժամի շուրջ հայ-ամերիկյան երկուստեք գոտեպնդող ջանքերի մասին»։

Տեսանյութը այստեղ