ԱՄՆ-ում 5-ամյա աղջիկը մահացել է կորոնավիրուսի հազվագյուտ բարդացումից (ֆոտո)

ԱՄՆ Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքից 5-ամյա Սքայլեր Հերբերթը մահացել է կորոնավիրուսի հազվագյուտ բարդացումից, հաղորդում է The Detroit News-ը:

Թերթի տեղեկություններով՝ մարտի վերջին աղջիկը բողոքել է գլխացավերից, իսկ ցավազրկող դեղամիջոցները նրան չեն օգնել: Մարտի 23-ին աղջկա ծնողները նրան տարել են հիվանդանոց, որտեղ նշիկաբորբի դեմ հակաբիոտիկներ են նշանակել եւ տուն ուղարկել:

Աղջկա վիճակը վատացել է, եւ նրան կրկին հիվանդանոց են տարել, որտեղ ախտորոշել են կորոնավիրուս: Սակայն քանի որ հիվանդությունը թեթեւ է անցել, նրան դուրս են գրել:

6 ժամ անց Սքայլերի վիճակը կրկին վատացել է. գլխացավերը կրկնվել են, իսկ ջերմությունը բարձրացել է մինչեւ 37,8 աստիճան, սկսվել է սրտխառնոց, ապա՝ էպիլեպտիկ նոպա:

Սքայլերին միացրել են թոքերի արհեստական շնչառության սարքին, սակայն նրա վիճակը չի կայունացել: Կիրակի աղջիկը մահացել է:

5-Year-Old Michigan Girl Who Complained of Headache Dies of ...
Skylar Herbert Dies: Coronavirus Kills Detroit Girl, 5, In Latest ...