Կարանտինի օրերին ProjectOne Live Band-ը հրաշալի անակնկալ է պատրաստել մարդկանց

Ապրիլ 22-ը նշվում է որպես «Երկրի օր»։ Միջոցառումները, որոնք տեղի են ունենում գարնան այդ օրը, ուղղված են այն բանին, որ մարդիկ ուշադիր լինեն իրենց շրջակա միջավայրի և Երկիր մոլորակի հանդեպ: Այս տարի հատկապես նշանակալի է, քանի որ աշխարհում տեղի ունեցող անսպասելի իրադարձությունը ստիպեց յուրաքանչյուրին մտածել, որ երկիր մոլորակի մասին մտածելը ցանկացածի պարտքն է։

Առաջին միջոցառումը այս օրը կայացել է 1970 թվականին ԱՄՆ-ում: Այս տարի ապրիլի 22-ին Լոս Անջելեսում սիրված և հայտնի ProjectOne Live Band-ը որոշել է հիանալի նախաձեռնությամբ հանդես գալ և անակնկալ մատուցել իր երկրպագուներին։ Կազմակերպվել է միջոցառում Live stream facebook-ի միջոցով, որի նպատակն է կարանտինի այս դժվար օրերին մարդկանց միապաղաղ կյանքը լցնել ուրախությամբ և հաճելի մթնոլորտով։ Օնլայն համերգը կարելի է վայելել աշխարհի ցանկացած կետից։ Այն առցանց կհեռարձակվի բենդի ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև այլ հարթակներում՝ Լոս Անջելեցի ժամով երեկոյան՝ ժամը 9-ին։ Միջոցառումը տեղի է ունենալու”Veranda’‘ ռեստորանային համալիրում և այն վարելու է սիրված հաղորդավար Արտավազդ Ամիրյանը։ Հնչելու են սիրված և սպասված երաժշտական համարներ։ Միջոցառման կազմակերպիչ Grand Party  ընկերությունը և ‘Veranda”-ի տնօրինությունը խոստանում են մարդկանց օրը դարձնել անմոռանալի` համարձակ ու տպավորիչ համերգային ծրագիր ապահովելով։ Սա հրաշալի նախաձեռնություն է, որը գուցե շարունակական բնույթ կրի։

Համերգը անվանվել է “Every day is earth day”, որը նշանակում է ամեն օր երկրի օրն է։

Կազմակերպիչները հորդորում են մնալ տանը և հետևել քաղաքային իշանությունների ցուցումներին, որպեսզի համախմբվածության շնորհիվ հաղթահարենք համաճարակը և սկսենք էլ ավելի ուշադիր լինել Երկիր մոլորակի հանդեպ։