Կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն ԱՄՆ-ում գերազանցել է 40 000-ը. Worldometers

Նոր տեսակի «ՔՈՎԻԴ-19» կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից Միացյալ Նահանգներում մահացել է 40 565 մարդ:

Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները, որոնց համաձայն՝ համաճարակի բռնկման պահից ի վեր, երկրի ողջ տարածքում կորոնավիրուսով վարակվել է 764 265 մարդ:

Ներկա պահին ակտիվ վարակակիր է 652 688 մարդ, որոնցից 13 566-ը ծանր վիճակում են գտնվում: Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 71 012 հիվանդ: Վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում 3 861 569 թեստավորում է իրականացվել:

Ողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 166 000 մարդ, վարակվել՝ ավելի քան 2.4 միլիոնը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին համավարակ է հայտարարել: Վիրուսը տարածվել է ավելի քան 200 երկրում: