Հավելյալ 600 000 դոլար Ամերիկայի ժողովրդից Հայաստանին՝ աջակցելու COVID-19-ի դեմ պայքարում

Հավելյալ ֆինանսավորում Ամերիկայի ժողովրդից Հայաստանին՝ աջակցելու COVID-19-ի դեմ պայքարում։ Այս մասին տեղեկացնում է USAID Armenia-ն։

«ԱՄՆ կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, Հայաստանին 💲6️⃣0️⃣0️⃣,0️⃣0️⃣0️⃣ լրացուցիչ աջակցություն կտրամադրի՝ պայքարելու COVID-19 համավարակի դեմ։

Այս միջոցները, վերջերս հայտարարված
💲1️⃣,1️⃣ միլիոն ֆինանսավորման հետ միասին, կօգտագործվեն հետևյալ ուղղություններով․

✅Պատրաստել լաբորատոր համակարգեր
✅Ակտիվացնել նոր դեպքերի հայտնաբերման և արձանագրված դեպքերի վերահսկողությունը
✅Աջակցել տեխնիկական մասնագետներին` բարելավելու
արձագանքման և պատրաստվածության մակարդակը
✅Խթանել ռիսկերի հաղորդակցումը

ինչպես նաև զարգացնել այլ անհրաժեշտ ուղղություններ»,- ասված է հայտարարության մեջ։