Հավելյալ տեղեկությունների համար այցելեք:
Լոս Անջելեսի վարչաշրջանի հանրային առողջապահության բաժինը կարգադրել է մարդկանց մնալ տանը, բացառությամբ այն դեպքերի երբ նրանք ունեն կարևոր կարիքներ: Այս օրինագիծը արգելում է բոլոր տեսակի միջոցառումները և հավաքույթները և դրա համաձայն պետք է փակվեն բոլոր ոչ կարևոր բիզնեսերը և տարածքները:
Բոլորը պետք է մնան տանը, բացառությամբ այն դեպքերի երբ նրանք գնում են ուտելիք գնելու կամ խնամում են բարեկամին կամ ընկերոջը, կամ ստանում են անհրաժեշտ բուժ օգնություն կամ այցելում են աշխատանքի, որը համարվում է կարևոր աշխատանք համաձայն օրինագծի (www.glendaleca.gov/order): Պահպանեք սոցիալական տարածություն, երբ կարևոր գործերով դուրս եք գալիս:
Կարող եք քայլել Ձեր թաղամասում: Խուսափեք մեծ հավաքույթներից և պահպանեք 6 ֆիտ հեռավորություն իրարից:
Այս օրինագիծը ուժի մեջ է մինչև ապրիլի 19-ը: Այն կարող է երկարաձգվել, կախված թե ինչ խորհուրդ կտան առողջապահության պաշտոնյաները: Տեղական փոփոխությունները ներառում են՝
-Տանտերերը չեն կարող վտարեն վարձվորներին արտակարգ իրավիճակի ժամանակ:
-Մենք չեղյալ ենք հայտարարել կանգառի տուգանքները բնակելի գոտիներում մաքրման օրերին: Բոլոր վճարովի կանգառների առաջին 20 րոպեն
կլինի անվճար, որպեսզի հարմարեցվի ռեստորաններից ուտելիքի վերցնելը և առաքումը:
-Մենք չենք անջատի Ձեր ջուրն ու լույսը եթե չկարողանաք վճարեք: Կտրամադրվի հավելյալ ժամանակ մինչև ապրիլի 30-ը:
-Քաղաքապետարանի կողմից մատուցվող ծառայությունների վճարների համար հավաքված ուշացման տուգանքները կչեղարկվեն:
-Քաղաքապետարանի բոլոր բաժանմունքները փակ են և չեն ընդունում հանդիպումներ: Սա չի ազդում կարևորագույն ծառայությունների վրա ինչպիսիք են ոստիկանությունը հրշեջ ծառայությունը աղբի հավաքումը լույսը և ջուրը:
-Գլենդելի բոլոր արահերտները սպորտային խաղալու հրապարակները խնջույքների պարագաները և մարզվելու սարքավորումները փակ են:
Տարեցները և նրանք, ովքեր համարվում են ռիսկային այս հիվանդությունով հիվանդանալու, կարող են զանգահարել Գլենդելի հրշեջ բաժանմունք (818) 548-48-14 հեռախոսահամարով և նրանք կառաքեն Ձեզ անհրաժեշտ կարևորագույն ապրանքները:
Հանրային առողջության այս արտակարգ իրավիճակների ժամանակ լավ տեղեկացված լինելը և առողջապահական պատասխանատուների խորհուրդներին հետևելը կարող է օգնել մեզ դանդաղեցնել և ի վերջո դադարեցնել COVID-19- ի տարածումը մեր համայնքում: Այցելեք www.glendaleca.gov և իմացեք թե ինչպես է Գլենդելը պատասխանում համաճարակին: