Երգչուհի Արմինկան, որը 2016 թվականից ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, Ինստագրամում պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում: Հայաստանում երգչուհուն հաճախ որակում էին որպես հայկական շոու բիզնեսի ամենաոճային երգչուհիներից մեկը, և նա ստեղծեց իր բրենդը:
Երգչուհին հիմնականում ներկայանում է իր հեղինակային կերպարներով և լուսանկարներին կից օգտագործում «Արմինկա սթայլ» հեշթեգը: ԱՄՆ-ում հաստատաված երգչուհին պարբերաբար աշխատանքային լուսանկարներ է հրապարակում: Ավելի վաղ նա հայտնել էր, որ օվկիանոսից այն կողմ ներկայանում է ոչ միայն որպես երգչուհի, այլև հանդիսավար:
ԱՄՆ-ում հաստատվելուց հետո Tert.am Life-ին տված հարցազրույցում Արմինկան ասել էր, որ չնայած բոլոր դժվարություններին` հարմարվել է ամերիկյան կյանքին։ «Ես ինձ շատ լավ եմ զգում այստեղ։ Ամեն բան իր ժամանակին է լինում։ Այս պահին ես հարմար եմ գտնում իմ ամբողջ ընտանիքի հետ գտնվել ԱՄՆ–ում»,– ասել էր նա։