YANS գեղեցկության սրահը շնորհավորում է Հաղթանակի օրվա կապակցությամբ


YANS գեղեցկության սրահը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել.

«Սիրելի հայրենակիցներ,

Հայրենական պատերազմի հարգելի վետերաններ, արցախյան ազատամարտի մասնակիցներ.
Ջերմորեն շնորհավորում ենք բոլորիդ մայիսի 9-ի` Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ: Յուրաքանչյուր ազգի պատմության ամենահիշարժան դրվագները հաղթանակներն են:

Հաղթանակի ու խաղաղության այս գեղեցիկ օրը տոնական տրամադրություն, առողջություն և հարատև խաղաղություն ենք ցանկանում Ձեզ բոլորիդ»: