Project #1. նոր համարձակ նախաձեռնություն Grand Party Productions-ի կողմից

Grand Party Production-ը անակնկալ է պատրաստել բարձրորակ կենդանի երաժշտության սիրահարների համար: Անակնկալը կրում է Project #1 անվանումը: Սա մի աննախադեպ համարձակ նախաձեռնություն է, որը «կոտրում» է ռեստորանային երաժշտության մասին բոլոր կարծրատիպերը:

Խմբի անդամներն են՝ Գուրգեն Գալստյան (մեներգիչ), Արամ Ավագյան (դաշնամուր), Արտյոմ Մանուկյան (բաս կիթառ), Արման Ջալալյան (հարվածային գործիքներ), Անդրե Վարդանյան (կիթառ): Խմբի ելույթները ուղեկցվում են DJ Տիգրան Մանսուրյանի նվագակցությամբ, ով վաստակաշատ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի թոռն է, իսկ գեղարվեստական ղեկավարն է Լազարոն: Նախաձեռնությունն աննախադեպ է, քանի որ Լոս Անջելեսի հայերը վաղուց է ինչ սպասում էին նման փոփոխության: Նախաձեռնության հեղինակ Grand Party Productions-ը արդեն երկար տարիներ գործում է ԱՄՆ-ում և կազմակերպում է Լոս Անջելեսի բոլոր կարևոր միջոցառումները՝ կյանքի կոչելով աննախադեպ և աղմկահարույց նախագծեր, որոնք անտարբեր չեն թողնում հանդիսատեսին։ Project #1-ը գործում է ապրիլի 5-ից և արդեն հասցրել է մի քանի փայլուն ելույթ ունենալ: Յուրաքանչյուր հինգշաբթի երեկոյան ժամը 8-ից սկսած Impressions Music Hall-ում կարող եք վայելել Project #1 խմբի կատարումները:

Կարճ ասած` Impressions Banquet Hall-ը վերածել են Impressions Music Hall-ի: