Կալիֆորնիայի ճանապարհային ոստիկանությունն իրականացրել է ավտոհամարանիշների խախտումների բացահայտման գործողություն

Ճանապարհային ոստիկանությունը երեքշաբթի` մարտի 26-ին, ժամը 07:00-16:00 սահմաններում իրականացրել է անմիջական հարկադրանքի գործողություն` շեշտը դնելով հիմնականում ավտոհամարանիշների խախտումների վրա: Գործողության ընթացքում կանգնեցված 134 տրանսպորտային միջոցներից 104-ը ստացել են զգուշացումներ:

2019 թ. հունվարի 1-ից հետո Կալիֆորնիայի լիցենզավորված վաճառողների և վարձակալությամբ զբաղվողների կողմից վաճառված մեքենաները պետք է ունենան թղթից ժամանակավոր ճանապհային համարներ կամ ճանապարհային համարներ` տրված Կալիֆորնիայի Ճանապարհատրանսպորտային միջոցների վարչության կողմից: