Apple-ը ներկայացրել է իր Arcade խաղային հարթակը

Apple-ը ներկայացրել է Arcade խաղային հարթակը: Ընկերության նոր առաջարկների ներկայացումը տեղի է ունեցել մարտի 25-ին, Կուպերտինոյում (Կալիֆորնիա, ԱՄՆ) Սթիվ Ջոբսի թատրոնում:

Այս հարթակին բաժանորդագրությունը App Store-ի միջոցով համակարգչային և բջջային հարյուրավոր խաղերի հասանելիություն կապահովի առանց գովազդի և լրացուցիչ գնումների, բոլոր դևայսներին միանալու և առանց ցանցին միանալու խաղալու հնարավորությամբ: Apple-ում ակնկալում են, որ 2019-ի աշնանը ծառայությունը հասանելի կլինի 150 երկրներում, իսկ ամսական վճարի չափը դեռևս որոշված չէ: