Մեր հայրենակիցների հաջողության պատմությունները հիացնում են ու ոգեշնչում: Գործարար ոլորտից մինչև արվեստ և մշակույթ. հայկական հետք կարելի է գտնել գրեթե ամենուր: Ահա այսպիսի մի պատմության սկիզբ է դրել մեր հայրենակից Տիգրան Հովհաննիսյանը:
2009 թվականին Տիգրանը միայնակ ու առանց մեծ միջոցների որոշում է գալ Միացյալ Նահանգներ և զբաղվել սիրելի աշխատանքով: Իսկ սիրելի աշխատանքը վարսահարդարումն է՝ նորի, դասականի, էլեգանտի ու համարձակի միախառնումը:
Իր աշխատասիրությամբ ու տաղանդով Տիգրանը շատ արագ կարողանում է կատարելագործել հմտությունները՝ հարմարվելով ամերիկյան կենսակերպին ու ինտեգրվելով հայ համայնքին: Կարճ ժամանակ անց նա բացում է իր սեփական գեղեցկության սրահը՝ Yans-ը, որն այսօր Գլենդել քաղաքի ամենահայտնի վարսահարդարման սրահներից մեկն է: Այն առանձանանում է իր հարմարավետ, յուրօրինակ, հաճելի ու տրամադրող միջավայրով և պրոֆեսիոնալ մոտեցմամբ: Հայկական Yans-ում մատուցվում են գեղեցկությանն ու խնամքին վերաբերող մի շարք ծառայություններ: Yans-ն այսօր պահանջված է գլենդելահայերի շրջանում, իսկ Տիգրան Հովհաննիսյանն իր ուրույն ոճով առանձնահատուկ տեղ ունի այս ոլորտում և պահպանում է այդ տեղը՝ շնորհիվ պրոֆեսիոնալիզմի, սկզբունքայնության. Տիգրանին չեք տեսնի գլամուրային կերպարներում և այս կամ այն խմբին հաճոյանալու փորձեր անելիս:
Հետաքրքրական է, Yans-ի հիմնադիր Տիգրան Հովհաննիսյանի անձնական հաջողություններից ու առաջընթացից երբեք անմասն չի մնացել հայ համայնքը: Տիգրանը ևս մեծ ներդրում ունի համայնքի մշակութային կյանքում, մասնակցում է գրեթե բոլոր կարևոր ու մեծամասշտաբ մշակութային իրադարձություններին ու նպաստում դրանց կյանքի կոչվելուն՝ ներդնելով իր միջոցներն ու նաև մասնագիտական հմտությունները: