Միացյալ նահանգներում բնակություն հաստատած մեր հայրենակիցների շրջանում ընդունված է գումար ուղարկել Հայաստանում ապրող իրենց մտերիմներին: Արթուր Ավետիսյանն, ով արդեն երկար տարիներ է, ինչ ապրում է ԱՄՆ-ում, այս հարցում համատեղել է բիզնես հետաքրքություններն ու հայրենակիցներին աջակցելու իր մեծ ցանկությունը:
Մտածելով ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ֆինանսական գործարքները հեշտացնելու մասին՝ 2007 թվականին նա ստեղծել է «ՄԱՆԻՏՈՒՆ» դրամական փոխանցումների կազմակերպությունը, որն իր գործունեությունը հաջողել է հենց սկզբից: Տասնյակ հազարների հասնող հաճախորդներ այս ընթացքում իրենց փոխանցումներն իրականացրել են հենց «ՄԱՆԻՏՈՒՆ» -ի միջնորդությամբ:
Փոխանցումները հեշտացնելու նպատակով ընկերությունը գնում է ավտոմատացման ճանապարհով: Գործարքները պարզ են ու մատչելի. Չկա խճճող թղթաբանություն. ծառայությունները մատուցվում են առանց բարդացնելու ու առանց հերթերի՝ հարմարավետ և ապահով:
Նվազագույն միջնորդավճարներ, փոխանցված գումարի առաքում հասցեատերերին՝ անվճար և նույն օրը, մատչելի սակագներ, ճկուն պայմաններ ու էլի տասնյակ այլ արտոնություններ, որոնք տրվում են այս կազմակերպության ծառայություններից օգտվող ու դեպի Հայաստան փոխանցումներ կատարող մեր հայրենակիցներին:
Ընկերության տնօրինությունը հետապնդում է մեկ նպատակ՝ տեխնոլոգիական վերջին զարգացումներն ու եղած ռեսուրսներն օգտագործել ի նպաստ ԱՄՆ-Հայաստան գործարքների կատարելագործմանը: Արագ, պարզ, շահավետ: Ընդամենը մի քանի րոպե և գործարքը կատարված է:
Փոխանցումների ուղղության մեջ գերակշռողը ԱՄՆ-Հայաստանն է: Մարդիկ գումար են ուղարկում Հայաստանում ապրող իրենց ընկերոջը, ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին. Ընկերության հայ սեփականատերն էլ փորձում է հնարավորինս հեշտացնել ու պարզեցնել հայրենակիցների գործարքները:
Ֆիզիկական անձանցից բացի, բիզնեսը զբաղվում է նաև ընկերությունների միջև գործարքներով: Հաճախորդների թվում են հայտնի և ճանաչված մի շարք կազմակերպություններ:
Ընկերության համար առաջնային է ապահովել փոխանցումների անվտանգությունը: Ի տարբերություն դաշտում օր օրի հայտնվող և անօրինական գործող կազմակերպությունների՝ «ՄԱՆԻՏՈՒՆ»-ն ԱՄՆ-ում հայկական միակ արտոնագրված դրամական փոխանցումների համակարգն ունեցող ընկերությունն է:
Այն շարունակում է պարբերաբար ներկայանալ նոր առաջարկներով ու նորույթներով. այդ թվում՝ հաճախորդներն այսուհետ կարող են դեպի հայրենիք փոխանցումներ կատարել նաև Հոլիվուդում և Փասադենայում գործող «ՄԱՆԻՏՈՒՆ» -ի նորաբաց 2 մասնաճյուղերից: