Լոս Անջելեսում 41-ամյա տղամարդը հային դաժանորեն հրել ու գցել է մեքենայի անիվների տակ (Տեսանյութ)

Լոս Անջելեսի կենտրոնական փողոցներից մեկում տեղի է ունեցել հերթական հանցագործ դեպքը, որն ուղեկցվել է առանձնակի դաժանությամբ: Ինչպես երևում է տեսանյութում, հանցագործության մեջ մեղադրվողն, անցորդին հրելով, նրան ներքաշում է վթարի մեջ՝ գցելով մեքենայի անիվների տակ:

Տուժածը, ով ըստ LosArmNews.com կայքի տեղեկությունների, ազգությամբ հայ է, բարեբախտարաբար,  ողջ է մնացել, բայց ստացել է մարմնական տարբեր վնասվածքներ:

Մեղադրյալի՝ 41-ամյա Գարեթ Յոզեֆ Բոլդի համար սա առաջին դեպքը չէ. նա մեղադրվում է այլ հանցագործություններ կատարելու մեջ ևս՝ այդ թվում՝ սպանության:

Գարեթին տեսնողները ճանաչել են նրան և օգնել հետաքննություն իրականացնող մարմին՝ հայտնաբերել նրան: