«Տարվա հայտնություն» զույգը կմասնակցի Լոս Անջելեսում կայանալիք ամանորյա երեկոյին (Տեսանյութ)

Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը, որպես երաժշտական զույգ, հայտնի դարձան մոտ 2 տարի առաջ՝ ճիշտ այն ժամանակ, երբ տղաներն՝ արցախյան քառօրյա պատերազմն իրենց մտքում, որոշեցին միասին երգ ձայնագրել և այն նվիրել արցախյան հողերը պաշտպանող զինվորներին: Վայրկյանական որոշումը, տղաների ձայնային տվյալներն ու արտիստիզմն իրենցն արեցին. նրանք այսօր համարվում են հայկական շոու-բիզնեսի ամենապահանջված զույգերից մեկը:

Իրար հաջորդող երգերը սիրվեցին ու հաջողեցին այնպես, որ այսօր արդեն դժվար է պատկերացնել որևէ խնջույք, որտեղ չհնչի Հակոբ-Արմեն համագործակցությունից որևէ կատարում՝ մասնավորապես «Ախպերս ու ես» երգն անպակաս է հայկական խնջույքներից:

Բացի հանդիսատեսի գնահատականից, զույգը տարեսկզբին արժանացավ նաև պետական մակարդակով գնահատանքի. ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնած «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխության շրջանակում Հակոբն ու Արմենն արժանացան «Տարվա հայտնություն» տիտղոսին:

Տղաների մատուցած երաժշտությունը հետաքրքրում է ոչ միայն Հայաստանում ապրող հայերին, այլև ՀՀ-ից դուրս: Ինչպես տեղեկանում ենք նրանց տարածած գրառումից՝ Հակոբն ու Արմենն առաջարկ են ստացել Ամանորին, ի թիվս մի քանի այլ հայտնի ու սիրված երգիչների, ներկա գտնվել Լոս Անջելեսում կայանալիք ամանորյա երեկոյին:

Տարվա ԳԼԽԱՎՈՐ իրադարձությունը՝ Լոսանջելեսահայերը ԱՌԱՋԻՆ անգամ կկարողանան մասնակցել մինչ այժմ չտեսնված ամանորյա երեկոյի…

Տարվա ԳԼԽԱՎՈՐ իրադարձությունը՝ Լոսանջելեսահայերը ԱՌԱՋԻՆ անգամ կկարողանան մասնակցել մինչ այժմ չտեսնված ամանորյա երեկոյի…

Posted by LosArmNews.com on Saturday, November 17, 2018