Գլենդելում հայ աշակերտների հանդեպ խտրական վերաբերմունքը շարունակվում է. հիմա էլ նրանց արգելել են ֆուտբոլ խաղալ

Գլենդելի Հերբերտ Հուվերի ավագ դպրոցի աշակերտները բողոքի ակցիա են կազմակերպել, այն պատճառով, որ չեղարկվել են դպրոցի ամենամյա ֆուտբոլային մրցումները. այս մասին տեղեկանում ենք abc7.com կայքից:

Ըստ այդմ՝ ակցիայի մասնակիցների նպատակն է, պարզաբանում ստանալ, թե իրականում որն է խաղերի չեղարկման պատճառը:

Խոսելով պատճառների մասին՝ տնօրինությունն ավելի վաղ տեղելացրել էր ծնողներին, թե խաղերը չեղարկվել են անվտանգության նկատառումներով: Ղեկավարության խոսքով՝ նրանք չեն դիմել ռիսկի և չեն վտանգել բոլորի անվտանգությունն այդ խաղերը կազմակերպելու համար:

Մինչդեռ բացի այս խաղերից, սրանից ավելի վաղ չեղարկվել են ևս մի քանի ֆուտբոլային հանդիպումները. ամենամյա մրցաշարն այսպես ասած՝ կասեցվել է: Շատերը կարծում են, որ սա հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած մասշտաբային ծեծկռտուքի արդյունքն է, ինչին մասնակցել էին հարյուրավոր աշակերտներ. հիմնական մասնակիցները՝  հայերը,  սևամորթներն ու լատինամերիկացի աշակերտներն էին:

Չնայած շատերը սրա հիմքում էթնիկ լարվածությունն են տեսնում հայ աշակերտների նկատմամբ, բայց ղեկավարությունից շարունակում են պնդել` խաղերը չեղարկվել են անվտանգության նկատառումներով:

Հայերը