Նոյեմբերի 11-ին «Արարատ» ռեստորանում նախատեսվում է անցկացնել աննախադեպ բարձրակարգ երեկո

Գլենդելի «Արարատ» ռեստորանում մշտապես անզուգական ու հաճելի միջավայր է։Եվ դա այն պարզ պատճառով, որ հաճախորդներն այստեղ զգում են այնպես, ինչպես սեփական տանը։ Շատերն իրենց տպավորիչ ու հիշարժան միջոցսռումները նախընտրում են անցկացնել հենց այս ռեստորանում։ Ռեստորանի բարձրակարգ խոհարարի ձեռքով պատրաստված բազմաթիվ թարմ ու յուրատիպ կերակրատեսակներով հագեցած հարուստ ճաշացանկն ու բարձրաճաշակ երաժշտությունն այդ միջոցառումները հասցնում են կատարելության։ Արարատի հաջողության գրավականը նաև սպասարկող անձնակազմի բարեհամբույր վերաբերմունքն է յուրաքանչյուր հաճախորդի՝ անհատապես։
Այս ռեստորանը չի դադարում զարմացնել իր հաճախորդներին։
Նոյեմբերի 11-ին «Արարատ» ռեստորանում նախատեսվում է անցկացնել աննախադեպ բարձրակարգ երեկո։ Բոմբա Լիայի հեղինակային այս երեկոյի ընթացքում իրենց երաժշտական կատարումներով հանդես կգան բոլորի կողմից շատ սիրված երգիչներ Կարեն Բոկսյանը, Գոռ Եփրեմյանը, Թաթուլ Ավոյանը, Արմեն Ալոյանը, Գագիկ Բադալյանը, Ջոնի Կարապետյանը, Վարդան Թայմազյանը,Ազատ Հակոբյանը, Արմինկան, դիջեյ Կարենը, Նաիրա Տեր Կարապետյանը և իհարկե Սուրոն։ Երեկոն կվարի Արմինկան։ Կլինեն նաև այլ երաժշտական և պարային համարներ։ Բայց, սա դեռ ամենը չէ։ Ռեստորանի տնօրինությունը հաճախորդներին կհյուրասիրի սնունդ, խմիչք, հետաքրքիր կոկտեյլներ և իհարկե հուկա։ Ի դեպ, հուկայի հյուրասիրությունը կշարունակվի ռեստորանի բացօդյա տաղավարներ այցելած և տեղերն ամրագրած յուրաքանչյուր հաճախորդի՝ մինչև Սուրբ Ծննդյան տոները։ «Արարատ» ռեստորանը սիրով սպասում և երաշխավորում է ինքնատիպ և անմոռաց երեկո։