«MONEYTUN»-ը շնորհավորում է Երևանի 2800-ամյա հոբելյանը

MONEYTUN-ը շնորհավորում է համայն հայության մայրաքաղաքի տոնը։ 

«Երևանի օրը տոն է ոչ միայն մայրաքաղաքի բնակիչների, այլև ամբողջ հայության համար: Հատուկենտ մայրաքաղաքներ են արժանացել բազմադարյան պատմություն ունենալու պատվին, որոնց թվում էլ Երևանն է, որի ապրած 2800 տարով մենք այսօր հպարտանում ենք ամբողջ աշխարհով: Մեր խնդիրն այն պահպանելն ու զարգացնելն է, երեխաների մեջ սեր, հոգատարություն ու սրտացավություն սերմանելը դեպի  մայրաքաղաք Երևան:
 
Այս տոնը հրաշալի հնարավորություն է ևս մեկ անգամ ի լուր բոլորի ասել՝ Երևանը տուն է ողջ հայության համար. շնորհավոր տոնդ, Երևան»։