Նոր մանրամասներ այսօր Գլենդելում հայի սպանությունից

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր Գլենդելի ռեստորաններից մեկի տարածքում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել: Մահացածի ինքնությունն առայժմ հստակ չի հրապարկվում, թեպետ նշենք, որ նա հայ է, ոչ պաշտոնական տվյալներով՝ անունը Սուրո է, ունի ավտոտեխսպասարկման կետ:

Դեպքի նոր մանրամասներ են ի հայտ եկել քիչ առաջ: Ինչպես հայտնում են ոստիկանությունից՝ իրավապահ մարմինները Սան ֆերնանդո և Ռուբերտա փողոցների խաչմերուկ են ժամանել ժամը 8 անց 20-ի միջակայքում: Դեպքի վայրում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով մեկ զոհ՝ մոտ 40-ից 50 տարեկան: Մյուս տուժածն, ըստ ոստիկանության տվյալների, քիչ է տուժել:

Ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել. քննվում են դեպքի վայրում՝ ռեստորանային համալիրում, այդ պահին եղած բազմաթիվ մարդիկ: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ ռեստորանային համալիրի տարածքում նույն պահին միաժամանակ իրականացվել են մի քանի միջոցառումներ: «Տարածքում եղել է մոտ 100 մարդ, նրանց բոլորին պետք է հարցաքննել՝ մանրամասներ իմանալու և անհրաժեշտության դեպքում գործում որպես վկա ներգրավելու համար»,-նշում է ոստիկանության աշխատակիցը:

Կրակողը դեպքի վայրից անմիջապես հեռացել է սև մեքենայով. նրա մասին ոչ մի այլ մանրամասն առայժ հայտնի չէ:

LosArmNews.com