Այս մարդն օգտագործել է բանկային գողացած քարտերը՝ ձեռք բերելու գազ վերավաճառելու համար. Գլենդելի ոստիկանությունն է հայտնում

Քենայաթա Քոուչ անունով քաղաքացին ձերբակալվել է այն բանից հետո, երբ իրավապահները նկատել են, թե ինչպես է մեքենայի վառելիքի լիցքավորեման մի կետից անցնում մյուսն ու կասկածելի կերպով տարբեր վայրերից լիցքավորումներ անում:

Ինչպես հայտնում է Գլենդելի ոստիկանությունը՝ մեղադրյալի հետքի վրա դուրս է եկել ոստիկաններից մեկն ու սկսել է հետևել նրա գործողություններին:

Նախքան նրան բերման ենթարկելն իրավապահները ստուգել են մեքենայի փաստաթղթերն ու պարզել, որ այն չի պատկանում այս անձին, բացի դա մեքենայում գտնվել են նաև 143 gift card. ոստիկանության հետաքննությունն ու քարտերի փորձարկումը ցույց են տվել, որ այդ քարտերը պատկանել են այլ անձանց: