Տղաներ իսկ դուք կարող եք միաժամանակ ունենալ երկու կին և մի նշույլ անգամ կասկացի տեղիք չտաք ձեր կանանց մոտ.. Դժվար է չ՞է
Հունիսի 17-ին Գլենդելում տեղի կունենա «Փախիր կինոջիցդ» ներկայացման պրեմիերան։ Ներայացումն արդեն մեծ հաջողություն է ունեցել Հայաստանում․ 30-ից ավել ներկայացում խաղացվել է Հայաստանի 17 քաղաքներում, հավաքել 20.000-ից ավել հանդիսատես։
Դերերում են հայտնի և սիրված հայ դերասաններ Դավիթ Թադևոսյանը, Աիդա Թորոսյանը, Աստղիկ Խաչատրյանը, Դավիթ Սեխպեյանը, Արամ Մխիթարյանը և Զոհրաբ Բեկ Գասպարենցը։
Օրերս անդրադարնալով իր կերպարին Դավիթ Թադևոսյանը նշել է. Իմ կերպարը հետաքրքիր է:Ունի երկու կին,միաժամանակ երկուսի հետ էլ ամուսնացած է:Երեք տարի շարունակ կարողացել է այնպես կազմակերպել այդ ամենը,որ գաղտնիք մնա:Օրերից մի օր տեղի է ունենում մի միջադեպ,որից էլ բացվում է գաղտնիքը:Եվ ամեն կերպ փորձում է ջրից չոր դուրս գալ։
Ներկայացման պրոդյուսերներն են Հայկ Մարկոսյանը և Պետրոս Ֆիչիջյանը։
Աղբյուրը` Yelaket.am