Ներհամայնքային ինտրիգները շարունակվում են…

Շաբաթներ առաջ Լոս Անջելեսում հեռարձակվող – հեռուստաընկերության ուղիղ եթերում, «30 minutes» հաղորդման շրջանակներում, որը հեղինակները վերնագրել էին «Դրամահավաքների Հետքերով» վերածվեց թեժ բանավեճի: Փոխադարձ վիրավորանքների և մեղադրանքների ֆոնին սլաքները ուղղվեցին համայնքում հայտնի և սիրված մտավորական, մշակութային գործիչ, ասմունքող և հաղորդավար Նունե Ավետիսյանի ուղղությամբ: Որքան էլ հաղորդման մասնակիցները փորձում էին ներկայացնել այս ամենը, անձնական թշնամանքի ոլորտից դուրս, այնուամենայնիվ հենց առաջին հայացքից պարզ էր դառնում, որ հաղորումն ուղղված էր մեկ անձի, Նունե Ավետիսյանի դեմ:
Սկանդալային շոուի ընթացքում, որը միայն Youtube-ում ունի մոտ 44,ՕՕՕ դիտում, որպես «գործով անցնող մեղադրող դատախազ» հանդես էր գալիս Արթուր Սահակյանը:

 

Զերծ մնալով մանրամասնություններից միայն նշենք, որ հաղորդումից որոշ ժամանակ անց՝ համաժողովրդական շարժման օրերին, համացանցում հրապարակվեց լուսանկար Արթուր Սահակյանի և Նունե Ավետիսյանի մասնակցությամբ: Ըստ շրջանառվող լուրերի, Արթուր Սահակյանը իր անկեղծ ներողությունն է հայցել Նունե Ավետիսյանից, ինչին ի պատասխան, մեծահոգի մտավորականը հրապարակել է այդ լուսանկարը ցույց տալով որ ինքը բարձր է կանգնած անձնական թշնամանքի մակարդակից: Անկախ ամեն ինչից ողջունելի է այն հանգամանքը որ մարդիկ կարողանում են ընդունել իրենց սխալները, իսկ դիմացիները կարողանում են ներել:

Հ.Գ.
Կարծում ենք Արթուր Սահակյանը շոուներ պատրաստելուց առաջ, պարտավոր է ճշտել իր կողմից ընտրած թեմայի մանրամասնությունները հետագայում ներեղություն չխնդրելու համար: Իսկ Նունե Ավետիսյանին մաղթում ենք համբերություն և որ ամենակարևորն է հաջողություն իր հայրենանվեր և ազգանպաստ գործնեության մեջ: